Կարծիք

14.03.2020 12:33


Վարչապետը չի վերահսկում իրավիճակը, չգիտի, որ պետությունն իրավունք ունի կիրառել օպերատիվ միջոցառումներ

Վարչապետը չի վերահսկում իրավիճակը, չգիտի, որ պետությունն իրավունք ունի կիրառել օպերատիվ միջոցառումներ

Երեկ դիտեցի Սևանում «ինքնամեկուսացված» ՀՀ վարչապետի ուղիղ եթերը, որտեղ նա ասում է, որ «պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված (վարակի կասկածով) բնակչին ՊԱՐՏԱԴՐԵԼ անցնել հետազոտություն և/կամ մեկուսացնել» և հասկացա, որ մեզ իրականում անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն, որովհետև վարչապետը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլ նաև չգիտի օրենքները, մասնավորապես`

1. չգիտի «ՀՀ Սահմանադրությունը» (որը ուզում է փոխել), որի 27-րդ հոդվածի (Անձնական ազատություն) 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` անձին կարելի է զրկել ազատությունից, եթե նա ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն

2. չգիտի «Բնակչության սանիհամաճարագային անվտանգության ապահովման մասին օրենքը», որի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետությունը իրավունք ունի կիրառել օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների և վարակիչ հիվանդությունների համաճարագների վերացման համար:

Եզրակացություններն արեք ինքներդ:

Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը