Կարծիք

14.03.2020 11:47


Գապոն քահանայի ռեինկարնացիան. ահա՛, թե ում շունն է կորոնավիրուսը

Գապոն քահանայի ռեինկարնացիան. ահա՛, թե ում շունն է կորոնավիրուսը

«Արյունոտ կիրակին» է նկարագրված այս նկարում։

1905 թվականի հունվարի 9-ին Գապոն անունով քահանան բողոքավոր աշխատավորությանն ուղղորդեց դեպի Ձմեռային պալատ։

Գապոնը գիտեր, որ երթի մասնակիցները գնդակահարվելու են, բայց, այդուհանդերձ, բանվորներին կոչ էր արել իրենց հետ վերցնել կանանց և երեխաներին։

Արյունոտ կիրակիի ժամանակ զոհվեց հազարից ավելի մարդ, վիրավորվեցին կրկնակի շատ։

Գապոնը դեպքի վայրից հաջողությամբ ծլկեց։ Նրա նպատակը Ցարի դեմ ժողովրդին գազազեցնելն էր (թեկուզև մեծաթիվ զոհերի գնով), և նա հասավ այդ նպատակին։

Գապոնին ու նրա հետևում կանգնածներին արյուն էր պետք հետագայում այն իշխանության վերածելու համար։ Ասել է թե՝ պողոսներն այն ժամանակ էլ մանիպուլյացիայի էին ենթարկվել ու թնդանոթի մսի ֆունկցիա կատարել իշխանության համար մղվող պայքարում։

Գապոն քահանայի կերպարն անմահ է։ Նա վերածնվում է տարբեր ժամանակներում և տարբեր ժողովուրդների մոտ։

Մարդկանց հրապարակներում հավաքելը, նրանց կրակի կամ հիվանդության բերան տանելն ու հետո բարեհաջող փախչելը (ինքնամեկուսացվելը) բոլոր ժամանակների պոպուլիստ-արկածախնդիրների սիրելի զբաղմունքն է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը