«Քանի դեռ ողջ աշխարհը խառնված է կորոնավիրուսի դեմ պայքարի մեխանիզմների մշակմամբ ու կիրառմամբ, Հայաստանում թաքուն-թաքուն քայլեր են ձեռնարկվում լրատվամիջոցների դեմ: Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու մասին օրենքը դեռ չմարսած՝ այժմ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է այժմ էլ արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցում:
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել՝ բուքմեյքերական ընկերությունների գործունեության հետ կապված: Եվ նախագծի համահեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում էր, թե հեռուստատեսությունում և ռադիոյում բուքմեյքերական ընկերությունների գովազդները նպաստում են խաղամոլների թվի աճին:
Հիմա էլ նույնկերպ փորձ է արվում արգելել վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում: Այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ում մրցավազք է, թե ով ինչպես կարող է լրատվամիջոցների գործունեությունը դժվարացնող, խոչընդոտող օրինագիծ բերել` այդպիսով աչքի ընկնելով: Եվ շատ հաճախ այդ օրենքները «հոնքը ուղղելու փոխարեն, աչքն են հանում»: Ինչո՞ւ. նույնիսկ եփած հավին է պարզ, որ ինչպես բուքմեյքերական, այնպես էլ վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներով բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների ֆինանսական վիճակի, հետևաբար նաև գործունեության վրա:
Հիշեցնենք, որ բուքմեյքերական ընկերությունների պարագայում դիմադրությունն այնքան մեծ էր, որ, ի վերջո, թույլատրվեց 3 րոպե գովազդ հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակել, ինչպես նաև համացանցում, սակայն արտաքին գովազդների ծավալի կրճատմամբ: Հիմա նույն անտրամաբանական ճանապարհով է գնում նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը` առաջարկելով արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով և համացանցում:
Այսինքն՝ Մանուկյանը ոչ թե ձգտում է անբարեխիղճ վարկ տվողների դեմ պայքարել, քանի որ այնտեղ մեծ շահեր ու խոշոր ձկներ կան, որոնց դեմ պատգամավորն անկարող է, փոխարենը ընկել է լրատվամիջոցների հետևից, ուզում է գովազդն արգելել: Սա տարակուսելի է այն պատճառով, որ, մի կողմից, իշխանությունն ասում է` մեզ անհրաժեշտ է ունենալ թափանցիկ ֆինանսավորվող ԶԼՄ-ներ, մյուս կողմից՝ ԶԼՄ-ների օրինական ֆինանսավորման աղբյուրները հերթով փակում են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախագծի հեղինակ Արտակ Մանուկյանից պարզել՝ ինչ տրամաբանությամբ է նախագիծը ներկայացրել: Բազմազբաղ օրենսդիրը, սակայն, խուսափեց պատասխանել մեր հարցադրումներին՝ ասելով, թե նախագծում ամեն ինչ ասված է: Նկատենք, որ այս պատասխանի հեղինակը նույն այն Արտակ Մանուկյանն է, որ մինչ հեղափոխությունը ամեն ինչ կտար, որ իրեն որևէ լրագրող որևէ հարց տար, ու ինքն էլ ինքնադրսևորվեր հակակոռուպցիոն հերթական վերլուծությամբ: Հետաքրքիր է՝ ի՞նչ կոռուպցիոն գործարք կա այս նախագծի հետևում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Թաքուն քայլեր՝ լրատվամիջոցների դեմ․ «Ժողովուրդ»