Ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ բանակում և կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
Այս պահին կառավարությունը մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ինչ անի։ Այս ստատուսում կխոսենք բանակի և կալանավայրերի մասին։ Չինաստանի, Իրանի և Իտալիայի փորձը ցույց տվեց, որ այս կառույցները շատ խոցելի են։ Հուսով եմ, որ օգտակար բան ասած կլինեմ։
Բանակ։
- Հնարավորինս շատ արձակուրդներ տրամադրել զինծառայողներին։ - Արգելել տեսակցությունները հարազատների ու բարեկամների հետ (եթե վերջիններս պետք է գնան զորամաս)։ - Սահմանափակել շարային վարժությունները, շարային ստուգումները։ - Զորանոց ու ննջարան մտնելուց առաջ դեզինֆեկցիա անել հագուստը, - Տրամադրել դիմակներ և լվացվելու միջոցներ, - Երեք օրը մեկ զինվորներին տալ մեկական Արբիդոլի հաբ, ամենօրյա ռեժիմով ստուգել զինվորների ջերմությունը։ - ՀՀ ՊՆ-ին բավարար քանակի կորոնավիրուսային տեստեր տրամադրել։ Կալանավայրեր։ - Ազատ արձակել բոլոր կալանավորներին, բացառությամբ հայրենիքի դավաճանության, սպանության և մի քանի այլ ծանր հոդվածներով (ցանկը՝ արդարադատության նախարարություն)։ Անձնագրեր չեն տրամադրվում և ՀՀ-ից բացակայելը բացառվում է։ - Կամերաներում 2 հոգուց ավել պետք չէ թողնել։ - Սահմանափակել կալանավորների ամենօրյա զբոսանքները։ - Ազատ արձակել բոլոր այն կալանավորներին, որոնք ՔԿՀ-ում են հայտնվել խափանման միջոցը նախնական կալանք ընտրելու դատարանների որոշման արդյունքում։ - Կալանավայրերում մնացածներին տրամադրել լվացման միջոցներ,դիմակներ, տրամադրել պրոֆիլակտիկ հաբեր, չափել ջերմությունը։ - Ամենօրյա լոգանքի հնարավորություն տալ բոլորին։
Ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ բանակում և կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
Այս պահին կառավարությունը մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ինչ անի։ Այս ստատուսում կխոսենք բանակի և կալանավայրերի մասին։ Չինաստանի, Իրանի և Իտալիայի փորձը ցույց տվեց, որ այս կառույցները շատ խոցելի են։ Հուսով եմ, որ օգտակար բան ասած կլինեմ։
Բանակ։
- Հնարավորինս շատ արձակուրդներ տրամադրել զինծառայողներին։
- Արգելել տեսակցությունները հարազատների ու բարեկամների հետ (եթե վերջիններս պետք է գնան զորամաս)։
- Սահմանափակել շարային վարժությունները, շարային ստուգումները։
- Զորանոց ու ննջարան մտնելուց առաջ դեզինֆեկցիա անել հագուստը,
- Տրամադրել դիմակներ և լվացվելու միջոցներ,
- Երեք օրը մեկ զինվորներին տալ մեկական Արբիդոլի հաբ, ամենօրյա ռեժիմով ստուգել զինվորների ջերմությունը։
- ՀՀ ՊՆ-ին բավարար քանակի կորոնավիրուսային տեստեր տրամադրել։
Կալանավայրեր։
- Ազատ արձակել բոլոր կալանավորներին, բացառությամբ հայրենիքի դավաճանության, սպանության և մի քանի այլ ծանր հոդվածներով (ցանկը՝ արդարադատության նախարարություն)։ Անձնագրեր չեն տրամադրվում և ՀՀ-ից բացակայելը բացառվում է։
- Կամերաներում 2 հոգուց ավել պետք չէ թողնել։
- Սահմանափակել կալանավորների ամենօրյա զբոսանքները։
- Ազատ արձակել բոլոր այն կալանավորներին, որոնք ՔԿՀ-ում են հայտնվել խափանման միջոցը նախնական կալանք ընտրելու դատարանների որոշման արդյունքում։
- Կալանավայրերում մնացածներին տրամադրել լվացման միջոցներ,դիմակներ, տրամադրել պրոֆիլակտիկ հաբեր, չափել ջերմությունը։
- Ամենօրյա լոգանքի հնարավորություն տալ բոլորին։
Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից