Կարծիք

13.03.2020 15:33


Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ համեմատվի նիկոլավիրուսի հետ

Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ համեմատվի նիկոլավիրուսի հետ

Կորոնավիրուս, կորոնավիրուս... Արդուկը միացնում ես` կորոնավիրուսից է խոսում...
Ախր կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ համեմատվի նիկոլավիրուսի հետ` իր «մասշտաբներով», կործանարար հետեւանքներով, հասարակական գիտակցության մեջ գործած հիվանդագին փոփոխություններով, որոնց տակից երկու տարի է` դուրս չենք գալիս։

Կորոնավիրուսակիրնե՞րն են ավելի մեծ վտանգ ներկայացնում շրջակա միջավայրի համար, թե՞ նիկոլավիրուսակիրները. Նիկոլի «սոցիալական բազան»՝ ի դեմս հոգով ու մտքով աղքատ «հպարտների», որոնք անհամբեր սպասում են` իրենց հպարտ քաղաքացու անձնագիր տան, որ գնան ու «այո ասեն հեղափոխությանը», բանդաներով շրջող «հեղափոխության պահապանների», որ օրը ցերեկով ահաբեկում ու շանտաժի են ենթարկում մարդկանց Նիկոլի թանին թթու ասելու համար։
Էդ չե՞ք...
Էդ չե՞ս, Նիկոլ։ Էդ չի՞ քո չեղած «հեղափոխությունը», ոչ բարով «կողմնակիցների» իրավագիտակցության մակարդակը։
Դրանց հույսի՞ն չես...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը