Լրահոս

13.03.2020 15:15


Երևանի թիվ 27 դպրոցի կաթսայատանը հայտնաբերվել է մասամբ այրված տղամարդու դի

Երևանի թիվ 27 դպրոցի կաթսայատանը հայտնաբերվել է մասամբ այրված տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղկություններով՝ երեկ, մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գործող թիվ 27 դպրոց, որտեղ կաթսայատանը հայտնաբերել են մասամբ այրված տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 84-ամյա Ռոբերտ Մ-ն էր։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված դպրոցում՝ որպես հնոցապան։

Այս խորագրի վերջին նյութերը