Կարծիք

13.03.2020 17:01


Նիկոլը նորից փորձեց պատասխանատվությունը իշխանություններից և անձամբ իրենից գցել «էջմիածինցի անպատասխանատու վարակակրի» վրա

Նիկոլը նորից փորձեց պատասխանատվությունը իշխանություններից և անձամբ իրենից գցել «էջմիածինցի անպատասխանատու վարակակրի» վրա

Նախորդ գրառումս, փաստորեն, ուշացած էր։ Ըստ էության, Նիկոլն արեց այն, ինչ իր մոտ ամենալավն է ստացվում. նորից փորձեց պատասխանատվությունը իշխանություններից և անձամբ իրենից գցել «էջմիածինցի անպատասխանատու վարակակրի» վրա։

Հիմա հերթով, թե անպատասխանատվության ինչ խայտառակ պատկեր է սկսում երևալ իր պատմածից։

1. Մարդը եկել է Իտալիայից, նրան հաշվառում են։ Գալու պահին ախտանշաններ չի ունենում։ Օք։

2. Բուժաշխատողները պարբերաբար մոնիթորինգ են անում իրեն։ Օք։

3. Ինչ-որ պահին այդ մարդն այնքան է վատանում, որ հայտնվում է սիստեմայի տակ!!!

Ի՞նչ պիտի անեն իշխանություններն՝ ըստ իրենց իսկ հայտարարած սկզբունքների։ Մարդը եկել է Իտալիայից, օրեր անց վատացել է այնպես, որ սիստեմայի տակ են դրել։

Ինչքանով որ ես եմ հասկանում, ապա այս 2 պարամետրը՝ Իտալիայից ժամանելը և հիվանդության ախտանշանների ի հայտ գալը պիտի լրիվ բավարար լինեին, որ նա

ա) մեկուսացվեր,

բ) կորոնավիրուսի թեստ անցներ։

Ի՞նչ է լինում փոխարենը։ Նիկոլն ասում է.

4. Սիստեմայի տակից դուրս է գալիս, գնում է նշանդրեքի, այ-այ-այ, ինչ անպատասխանատու մարդ է։

Հո՛պ։

Ո՞վ էր պատասխանատու, որ Իտալիայից ժամանած մարդը՝ հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց հետո կարանտինի տակ մտցվեր։ Ո՞վ էր պատասխանատու, որ թեստերն արվեին։ Ո՞վ էր պատասխանատու, որ այդ մարդուն բացատրեին կորոնավիրուսի վտանգավորության մասին ու նաև ստորագրություն վերցնեին, որ նա հասկացել է իր պատասխանատվությունը։

Նիկոլի լայվից հասկանալի է դառնում, որ ըստ էության իրենց իսկ հայտարարած համակարգը չի աշխատում, բայց դրա մեղավորը շարքային քաղաքացին է։

Ձե՞ռ եք առնում։

Արդեն պիտի քննություն սկսած լիներ թե՛ առողջապահության նախարարությունում, թե՛ բուժհաստատությունում, գուցե նաև ՔԿ-ում կամ դատախազությունում։

Իսկ ամենամեծ պատասխանատվությունը հիմա կրկին պատասխանատվությունից խուսափել փորձող Նիկոլի և Արսեն Թորոսյանի վրա է։

#նիկոլապետություն
#աբսուրդիԿրկես

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը