Կարծիք

13.03.2020 13:22


Դուք էս 10 օր է ո՞ւր էիք, ի՞նչ էիք անում կանխարգելման համար

Դուք էս 10 օր է ո՞ւր էիք, ի՞նչ էիք անում կանխարգելման համար

Երբ Փաշինյանն ասում է՝ կորոնավիրուսն ում շունն ա, պինցետով կհանենք, տնական օղիով կախտահանենք, վտանգավոր վիրուս չի և այլն, հետո անիմաստ է կոչ անել մարդկանց անձնական պատասխանատվություն ցուցաբերել, պրոֆիլակտիկ գործողություններ կատարել։

Էդ պատասխանատվությունը սեփական օրինակով է պետք ցույց տալ ու հանրահավաքների ժամանակ չպաչել անծանոթ մարդկանց, հատկապես երեխաներին։ Հետո նոր կոչ անել մեզ չպաչվել հանդիպելուց ու խուսափել մարդկային մեծ կուտակումներից։

Մենք-տո ինքնակազմակերպվել ենք արդեն, դուք էս 10 օր է ո՞ւր էիք, ի՞նչ էիք անում կանխարգելման համար։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը