Լրահոս

13.03.2020 12:38


Արտավազ գյուղում տեղի է ունեցել բնակելի շենքի փլուզում

Արտավազ գյուղում տեղի է ունեցել բնակելի շենքի փլուզում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 12-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 երկհարկանի շենքում (բնակելի) տեղի է ունեցել փլուզում. առկա է նոր փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է 1-ին փողոցի թիվ 40 շենքի (մոտ 600 քմ) 1-ին մուտքի 3-րդ բնակարանի դիմային պատը (մոտ 7 քմ), իսկ ամբողջ շենքը հետագա բնակության համար դարձել է ոչ պիտանի:

Փրկարարները հոսանքազրկել են շենքը, դադարեցրել գազի մատակարարումը, շենքից դուրս բերել Անիշկա Մ.-ին (ծնված 1954 թ.) և սահմանազատել տարածքը:

Շենքի բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ:

Այս խորագրի վերջին նյութերը