Կարծիք

13.03.2020 11:57


Նիկոլ Փաշինյանի մոտ ակնհայտ անձի երկվություն է

Նիկոլ Փաշինյանի մոտ ակնհայտ անձի երկվություն է

Ջերմուկում Ամուլսարի պաշտպանների հետ վարչապետի հանդիպման ժամանակ մի հետաքրքիր երկխոսություն տեղի ունեցավ, որը սարի խնդիրներին այնքան էլ չէր առընչվում, սակայն հատուկ ուշադրության է արժանի: Ակտիվիստներից մեկն օգտագործեց «ստամոքսով ապրող մարդիկ» միտքը, որին Նիկոլ Փաշինյանը շատ կտրուկ պատասխանեց՝ ասելով. «Ես նոր վերևը խոսում էի հանդուրժողականության և բանավիճելու կուլտուրայի մասին: Ուրիշ մարդկանց մասին պետք չի էդ տոնով խոսալ, որովհետև իրենք էլ կարող են ձեր մասին… ես իրանց էլ թույլ չեմ տվել ձեր մասին էդպես խոսել»:

Ընդամենը մեկ ժամ անց Վայքում Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում ասաց հետևյալ միտքը.
«Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք և լիզելու եք: Այսօր էլ եք վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք: Այ ըտենց էլ մինչև կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»:

Արդյոք բանավիճելու կուլտուրայի մասին Նիկոլ Փաշինյանի կարծիքը համապատասխանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի բանավիճելու կուլտուրային: Կարելի՞ է հավատալ այն մարդու խոսքերին, ով մեկ ժամվա մեջ երկու տրամագծորեն տարբերվող վարքագիծ է դրսևորում:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը