Կարծիք

12.03.2020 21:07


Իր պատմության ընթացքում ըսենց անհեթեթ ղեկավար հայ ժողովուրդը չէր ունեցել

Իր պատմության ընթացքում ըսենց անհեթեթ ղեկավար հայ ժողովուրդը չէր ունեցել

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ։ Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է՝ նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց շարունակում է պայքարել նակինների դեմ, երկրով մեկ նախկինների դեմ միտինգային գաստրոլներ է տալիս։

ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ է անում, որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, Փաշինյանի համար համախմբվելը հայոհայնք է, միտինգին գոռում է՝ «Վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք։ Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»։

Հայ ժողովուրդը քանի՞ տարեկան է, 3 հազա՞ր, 5 հազա՞ր, ինչ որ է, բանավիճում են, թե քանի տարեկան է, բայց արդեն հայտնի է, որ իր պատմության ընթացքում ըսենց անհեթեթ ղեկավար չէր ունեցել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը