ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ
Պաշտոնական Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետևանքով զոհվել է հայ զինծառայող, վիրավորներ կան երկու կողմերից էլ»,-Զախարովայի խոսքն է մեջբերում «Ռիա-նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու մտադրությունների մասին հայտարարություններին:
«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է: Հակամարտության մասնակիցներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից, ձեռնարկել քայլեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»,-ավելացրել է Զախարովան:
Մարտի 10-ին հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ այսօր հակառակորդի կրակոցի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը՝ ծնված 1984 թվականին։
«Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ)», - ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ
Պաշտոնական Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: