Նիկոլ Քարոզիչն այսօր փորձել է տարանջատվել «հեղափոխական պահապաններ» ինքնահորջորջված ահաբեկիչների խմբից, որ ոհմակով հարձակվում են այլախոհների վրա, պահանջում ներողություն խնդրել իրեն «բան ասելու» համար`սպառնալով հաշվեհարդար տեսնել անհնազանդների հետ։
Ասել է` «էս էրկու օր ա ասում եմ` մենք հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք, վիրավորանքին վիրավորանքով չպետք է պատասխանենք, բայց մարդիկ մեր անունից գնում են և էդպիսի գործողություններ են անում։ Այսինքն` չգիտեմ, մեր անունից չեն անում, իրենց անունից են անում, բայց ի պաշտպանություն մեզ, ի պաշտպանություն ինձ։ Ես ուզում եմ ասել, որ դատապարտում եմ նման գործողությունները և անընդունելի եմ համարում։ Մեր բոլոր կողմնակիցներին կրկին կոչ եմ անում սադրանքների չտրվել։ Հայհոյում են` ջանդամ թե չհայհոյեն, իրանց գլխին կպնի իրանց հայհոյանքը»։
Իյա, իրո՞ք... Հայհոյանքի և վիրավորանքի «մշակույթի» հիմնադիրն ի՛նքն է, ի՛նքն է փողոցային հայհոյանքը, վիրավորանքը, բաց շանտաժը և սպառնալիքները դարձրել «պետական քաղաքականություն», և հիմա ընդդիմախոսների վրա՞ է «ծախում» դիմացինին անպատիժ կերպով հայհոյելու և վիրավորելու հեղինակային իրավունքը։
«Դատապարտում և անընդունելի է համարում նման գործողությունները», բայց «դատաիրավական» համակարգի իր սպասարկուներին կեսբերան չի ասո՞ւմ` գտե՛ք էդ շնաբարո դուրսպրծուկներին, «գյամերը» քաշեք` պառկըցրեք ասֆալտին, պատերով տվեք, որ մյուս անգամ «էդպիսի ղալաթ» չանեն։
Թե՞ ասֆալտին փռելն ու պատերին ծեփելը իր «կողմնակիցների» համար չի` միայն քաղաքական հակառակորդների համար է...
Խելքին աշեցեք

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից