Կորոնավիրուսի վարակ ունեցած քաղաքացին աշխատանքի է եղել «Թումո» կենտրոնի շենքում․ Թումոն այս պահին փակ է
Իտալիայից օրերս ժամանած քաղաքացին, ում մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել, GPnews.am-ի հավաստի տվյալներով աշխատում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շենքում՝ «Սինոփսիս» գրասենյակում, որպես շինարարության խմբի անդամ։ Մեր այս տեղեկությունը հաստատեց նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։
«Մուտք է գործել շենք, սակայն ոչ մի ուղղակի շփում չի ունեցել ոչ դասավանդող անձնակազմի հետ և ոչ էլ երեխաների հետ։ Եվ այն հարկերում, որտեղ ուսումնական պրոցեսն է մուտք չի գործել բացարձակապես»,-GPnews-ի հետ զրույցոմ նշեց Զառա Բուդաղյանը։
Թումոն այս պահին փակ է և մոտակա մի քանի ժամանակը փակ է լինելու։
«Դա կապ չունի այս դեպքի հետ, որովհետև մինչև այս դեպքի հայտնի լինելը, մենք քննարկում էինք այն հարցը, որ մեզ մոտ երեխաները շատ են և, միգուցե, հավելյալ ռիսկից խուսափելու համար պետք է որոշ ժամանակ դաս չունենանք,-մեզ հետ զրույցում ասաց Զառա Բուդաղյանը և հավելեց,-կանխարգելող ակցիա է, որոշել ենք որոշ ժամանակ դաս չունենալ»։
***
Կորոնավիրուսի կանխերգելման նպատակով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մինչև ապրիլի 12-ը դասերը դադարեցված են.
«Քանի որ մեզ մոտ երեխաների հոսքը շատ է, երեխաների ապահովությունից ելնելով՝ այսօրվանից մինչև ապրիլի 12-ը դասերը դադարեցված են»,-Aysor.am-ին փոխանցեցին կենտրոնից: