«Էրեբունի» բժշկական կենտրոնում երիտասարդ կին է մահացել: Մինչ այդ, նա բուժօգնություն է ստացել Մարտունու բժշկական կենտրոնում, կորոնավիրուսի կասկած չի եղել, և երբ կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ է առաջացած եղել, այդ ժամանակ կորոնավիրուսը գրեթե տարածված չէր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։
«Փետրվարի հինգին կինը մեր բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, մարտի 5-ին դուրս է գրվել հիվանդանոցից, նորմալ տուն է վերադարձել, սակայն երկու օր անց կրկին տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ կրկին «Էրեբունի» ԲԿ: Այնտեղ էլ գրանցվել է հիվանդի մահը»,-ասաց Հարությունյանը:
Բժշկի խոսքով՝ նախնական տեղեկություններով՝ թոքերի ուռուցք է ունեցել, հետազոտության արդյունքների մասին առավել հստակ տեղյակ է «Էրեբունի» բժշկական կենտրոնը:
«Էրեբունի» ԲԿ-ում երիտասարդ կին է մահացել