Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը չեղարկել է այսօր երեկոյան Զվարթնոց թաղամասում սահմանադրական հանրաքվեի նախատեսված իր քարոզարշավը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց քաղաքապետը:
Նա նշեց, որ կա ընդամենը մեկ վարակակիր, որը կիրակի օր մասնակցել է նշանադրության արարողության: Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ դեռևս երեկ երեկոյան վարակակիր անձի հետ շփված մարդկանց շրջանակը հստակեցվել է և տեղեկությունը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Այս գերատեսչությունն էլ իր հերթին զտել է այն անձանց, որոնք կարող էին պոտենցիալ վտանգի տակ լինեն: Տվյալ քաղաքացիները մեկուսացվում են, որպեսզի անցնեն թեստավորում և պարզվի, արդյո՞ք նրանց մոտ նախանշաններ կան, թե ոչ:
Խոսելով քաղաքում մեծաթիվ՝ ոստիկանության և շտապօգնության մեքենաների առկայության մասին՝ Գրիգորյանն ասաց, որ դրանք չեն ժամանել որևէ ահազանգի առիթով, այլ ժամանել են իրենց ցուցակով վարակակրի հետ շփում ունեցած անձանց, նրանց ընտանիքներին մեկուսացնելու, թեստավորելու նպատակով: Նա նաև նշեց, որ վարակակրի վիճակը ծանր չէ:
Քաղաքապետն ասաց, որ մանկապարտեզները փակելու կարիք չկա, և որ այնտեղ անվտանգության կանոնները խստագույնս պահպանվում են: «Այս պահին մանկապարտեզները փակելուն հակված չենք, չունենք նախարարի հրաման կրթական հաստատությունները փակելու: Այս պահին իմ կարգադրությունն են պատրաստում, որ փակվի սպորտդպրոցը, որովհետև այս դեպքում դժվար կլինի ստերիլությունը և ախտահանման գործընթացը կազմակերպել. այնտեղ ֆիզիկական շփումը մարզիկների շատ է: Սպորտդպրոցը մեկ շաբաթով կփակվի: Համայնքապատկան ՀՈԱԿ-ներից այս պահին փակվելու է միայն սպորտդպրոցը»,- ընդգծեց նա:
Դիանա Գասպարյանը հավելեց նաև՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էջմիածնում կա մեկ վարակակիր, այսօր երեկոյան Զվարթնոց թաղամասում իր քարոզարշավն աշխատանքային ժամից հետո չեղարկում է. «Քարոզարշավ չեմ իրականացնի, մինչև դեպքերի հետագա ընթացքը պարզ չլինի»,- ընդգծեց նա:
Էջմիածնում, կորոնավիրուսով պայմանավորված, քարոզարշավը կդադարեցվի, սպորտդպրոցները կփակվեն. քաղաքապետ (տեսանյութ)
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը չեղարկել է այսօր երեկոյան Զվարթնոց թաղամասում սահմանադրական հանրաքվեի նախատեսված իր քարոզարշավը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց քաղաքապետը:
Խոսելով քաղաքում մեծաթիվ՝ ոստիկանության և շտապօգնության մեքենաների առկայության մասին՝ Գրիգորյանն ասաց, որ դրանք չեն ժամանել որևէ ահազանգի առիթով, այլ ժամանել են իրենց ցուցակով վարակակրի հետ շփում ունեցած անձանց, նրանց ընտանիքներին մեկուսացնելու, թեստավորելու նպատակով: Նա նաև նշեց, որ վարակակրի վիճակը ծանր չէ:
Դիանա Գասպարյանը հավելեց նաև՝ հաշվի առնելով այն փաստը, որ Էջմիածնում կա մեկ վարակակիր, այսօր երեկոյան Զվարթնոց թաղամասում իր քարոզարշավն աշխատանքային ժամից հետո չեղարկում է. «Քարոզարշավ չեմ իրականացնի, մինչև դեպքերի հետագա ընթացքը պարզ չլինի»,- ընդգծեց նա:
Մանրամասները ՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ Tert.am