Էջմիածնի դպրոցների 5603 աշակերտից 2167-ը կամ 38 տոկոսն այսօր դպրոց չի հաճախել. քննարկվում է Էջմիածնի դպրոցները փակելու հարցը
Էջմիածնի դպրոցների 5603 աշակերտից 2167-ը կամ 38 տոկոսն այսօր դպրոց չի հաճախել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը:
«Այս պահին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկում է Էջմիածնի դպրոցները փակելու հարցը»,-ասաց Բուդաղյանը:
Նա հավելեց նաև, որ ամբողջ մարզի կտրվածքով աշակերտների բացակայությունները կազմում են 13 տոկոս:
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպքի մասին հայտնի դարձավ երեկ: Նրանցից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ է: