Լրահոս

12.03.2020 12:50


10 մարդ Ծաղկաձորում կարանտինային մեկուսացման մեջ է. նախարար

10 մարդ Ծաղկաձորում կարանտինային մեկուսացման մեջ է. նախարար

Կորոնավիրուսով 3 պացիենտի հետ շփված 10 մարդ կարանտինային մեկուսացման մեջ է Ծաղկաձորում: Այս մասին կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ նշված պացիենտների հետ շփված մի քանի մարդկանց մեկուսացրել են՝ կարանտինի մեջ են բնակության վայրում, բայց բացառված չէ, որ այսօրվա ընթացքում նրանցից մի քանիսին կտեղափոխեն Ծաղկաձոր, որտեղ դեռեւս գտնվում է 31 մարդ, որոնք շփվել էին Իրանից վերադարձած կորոնավիրուսով առաջին պացիենտի հետ:

Նախարարը հիշեցրեց, որ հաստատված կորոնավիրուսային ինֆեկցիայով 4 պացիենտից 3-ի մոտ ոչ մի ախտանշան չկա, չորրորդի մոտ թոքաբորբ է, ունի ջերմություն, եւ նա սիմպտոմատիկ բուժում է ստանում:

Նախարարը նաեւ նշեց, որ վերջին 3 պացիենտները վերադարձել են Իտալիայից, եւ ժամանելիս նրանց մոտ ոչ մի ախտանշան չի եղել:

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը