Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան
Եթե անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք: Այս մասին այսօր Ջերմուկում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե Էջմիածինում քաղաքացիների են մեկուսացնում կոնորանվիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ լինի, Կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես ասել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ»:
Փաշինյանի խոսքով՝ հիմա հիվանդների հետ շփում ունեցող մարդկանց շրջանակը պարզվում է, ընդ որում, կարող է լինեն մարդիկ, որոնք կմեկուսացվեն «Գոլդեն Փելեսում», և կարող են մարդիկ լինել, որոնց կխնդրեն, որ իրենց տանը մեկուսանան:
«Եթե անհրաժեշտություն առաջանա ընդհատել, կընդհատենք, քանի դեռ չենք ընդհատել , ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց Փաշինյանը: