Բժիշկներ են ինքնամեկուսացվել. «Վաղարշապատի» հիվանդանոցի տնօրենը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպքի հաստատման մասին, որոնք ժամանել են Իտալիայից:
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե վարակվածներից մեկը Էջմիածնի բնակիչ է: Այդ փաստը հաստատեց նաեւ քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Սակայն նկատենք, որ չնայած իշխանությունների կողմից հնչող հանգստության կոչերին, հենց Էջմիածնում այս պահին խուճապ է: Եվ այժմ Էջմիածնում տեղեկություններ են շրջանառվում, որ կորոնավիրուսով վարակված կինը վերջերս մասնակցել է հուղարկավորության արարողության եւ այժմ քաղաքում բոլորն անհանգիստ են այդ հանգամանքից:
Ավելին, անգամ տեղեկություններ կան, թե մեկուսացված են նաեւ այն բուժաշխատողները, որոնք այդ կնոջը հետազոտել են եւ հիվանդանոց տեղափոխել: Եվ մենք տեղեկացանք, որ Մռավյան փողոցը, որտեղ ապրում է այդ կինը, շրջափակված է:
Այս առնչությամբ ArmLur.am-ը տիրող իրավիճակի շուրջ զրուցել է Վաղարշապատի հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: