Արմավիրի մարզում 19-ամյա վարորդը «Երազ»-ով կողաշրջվել է
Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Մեծամոր գյուղի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Ֆ-ն իր վարած «Երազ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ջրառատ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Էջմիածնի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: