Լրահոս

12.03.2020 11:35


40-ամյա վարոդը BMW-ով կոտրել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու բախվել շինության պատին. կա վիրավոր

40-ամյա վարոդը BMW-ով կոտրել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու բախվել շինության պատին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 40-ամյա Միայել Հակոբյանը իր վարած BMW մակնիշի 97 GG 888 համարանիշի ավտոմեքենայով Շերամի փողոցի թիվ 90/1 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և բախվել բենզալցակայանի աշխատակիցների սենյակի պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները և, բարեբախտաբար, հրդեհի բռնկում տեղի չի ունեցել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնված ինչ-որ մեկն իր կարճ խելքով սպառնում էր, որ եթե ավտոմեքենայի համարանիշները նյութի մեջ հրապարակվի, ապա «ֆոտոլրագրողը խնդիրներ կունենա»։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մեր թաղի մականունավորներից է, ում ավելի շատ ասում են «Թթխմոր»։

Թե ասա՝ ի՞նչ գործ ունես, մի մարդու ածական անունը, որ «Թթխմոր» լինի, էլ դրանից ի՞նչ սպասես»։ Երևի «Թթխմորը» իր տարերքի մեջ է, չգիտի, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, ու եթե լավ տեղեկացված լիներ, կիմանար, որ SHAMSHYAN.com-ը թե նախկինում, թե այժմ նմանատիպ նյութեր հրապարակել ու հրապարակելու է։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը