Կարծիք

12.03.2020 10:53


Հարգելի Սերժ Թանկյան, երկու բան չէր կարող անցնել մտքովս

Հարգելի Սերժ Թանկյան, երկու բան չէր կարող անցնել մտքովս

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Երկու բան չէր կարող անցնել մտքովս: Առաջինը` որ երբևէ միասին կերգենք նույն բեմում: Երկրորդը` որ երբևէ միասին կանցնենք նույն քրեական գործով: Ես արդեն հարցաքննվել եմ և հայտել եմ, որ տեղյակ չեմ, թե որտե՞ղ է գտնվում ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը: Հարցաքննվել եմ` որպես վկա: Չգիտենք, թե կորած ականջակալների գործով ի՞նչ կարգավիճակ ունեք Դուք` մեղադրյա՞լ, կասկածյա՞լ, թե՞ վկա, բայց հավատացեք` բազմահազար հայաստանցիներ խիստ անհանգստացած են ԱԺ-ում գույք կորելու գործում Ձեր մասնակցության հանգամանքով:

Նաև լիահույս ենք, որ երբ հունիսի 25-30-ը կլինեք Երևանում, Ձեր նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարց չի լինի: Հավատացեք, թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի և տնտեսական հեղափոխության համար շատ մեծ հարված կլինի, որ այս քրեական գործը խանգարի Ձեզ իրականացնել ժողվարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

На изображении может находиться: текст
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը