«Հարսնաքարի գործը» կվերանայվի՞. զարգացումներ՝ միայն թե «Նեմեց Ռուբոն» ձերբակալվի
Ոստիկանությունում և մեկ այլ ուժային կառույցում այս օրերին լուրջ լարվածություն կա, հերթական հրահանգն է իջել՝ «Հարսնաքարի» գործով փորձում են քրգործի վերանայմանը հասնել, ենթադրվում է՝ նոր սցենարներ են գրվել:
YerevanToday-ին հասած խիստ հավաստի տվյալներով՝ որոշ անձիք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, քրեակատարողական հիմնարկում սկսել են ինտենսիվ աշխատել «Հարսանաքարի» հայտնի գործով ազատազրկված անձանց հետ, որոնք Ռուբեն Հայրապետյանի («Նեմեց Ռուբո») անձնական թիկնազորից էին:
Ենթադրվում է, որ խնդիր է դրված՝ Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրված անձանց հետ աշխատել և հասնել նրան, որ 6 դատապարտվածներից գոնե երկուսից ցանկալի ցուցմունքներ կորզվի Ռուբեն Հայրապետյանի դեմ:
Սա միակ ակտը չէ, որին ձգտում են հասնել ուժայիններում։ Ասում են՝ երկրորդ հանձնարարականն իջել է ուղիղ ոստիկանապետի պաշտոնակատարին: 6-րդ վարչության դիմակավորված անձիք առաջիկա օրերին ամեն գնով պիտի կարողանան Ռուբեն Հայրապետյանին պառկեցնել ասֆալտին:
Ավելին, ասում են՝ հրահանգողի զայրույթն այն աստիճան է պոռթկացել, որ ընդհուպ ասվել է՝ «…գործողությունները պետք է անել «գրանդիոզնի» մակարդակով ու նկարել, որ ամեն մեկն իր չափը ճանաչի»:
Այս մեսսիջը, իհարկե, միայն Ռուբեն Հայրապետյանին ուղված չէ, սա, ըստ էության, հասցեագրված է բոլոր այն անձանց՝ ընդհուպ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց սուր քննադատություններով իշխանության վարած քաղաքականության հանդեպ այլակարծություն են ձևավորում: Փաստորեն, չափը պիտի ճանաչեն նաև նրանք, ովքեր համարձակորեն կշարունակեն հեգնանքով, նսեմացոնող արտահայտություններով մեկնաբանել իշխանության գլուխ հասած անձի բոլոր տիպի գործողությունները:
Պետք է նկատել, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքար սկսած իշխանությունը նույն կերպ մի մեսսիջ էլ արեց օրեր առաջ, երբ Ռուբեն Հայրապետյանի ընկերոջ՝ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) տուն կեսգիշերով ագրեսիվ ներխուժելու տեսարաններ բեմադրեց՝ 6-րդ վարչության՝ շուրջ 100 օպերներով հանդերձ, որոնք, ի դեպ, ցուցադրաբար՝ զենք ու մահակներով, ջարդել էին խաղաղ քնած ընտանիքի դուռ ու լուսամուտները, միայն թե առավել տպավորիչ թվան:
Այս ամբողջ գործողություններից կարելի է ենթադրել, որ ոստիկաանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ջանասիրաբար պատրաստվում է վարչապետի նախանշած մարտի 19-ին հայտարարվող նշանակումների օրվան․ այսպիսով լուրջ քննություն է հանձնում՝ այդ պաշտոնում հաստատվելու համար: Սակայն նկատենք, որ մի քանի համառ փորձերից հետո էլ Արման Սարգսյանին այդպես էլ չի հաջողվում ասֆալտին փռել Վստրեչի Ապերին։ Չմոռանանք՝ պաշտոնյայի ձախուղման փաստերն արտահոսք եղան օրեր առաջ։
Այդուհանդերձ, ի՞նչ է պլանավորում իշանությունը, ի՞նչի է ուզում համառորեն հասնել, որին քիթը չի հասնում՝ անգամ շանտաժների միջոցով: Հետաքրքիր է՝ ի՞նչ գործարք էր ի վերջո առաջարկվել Վստրեչի Ապերին՝ X պաշտոնյայի կողմից և ո՞վ էր այդ համարձակը, որ հանդգնել է մանևրել «նոր Հայստանում»՝ վարչապետ Փաշինյանի բերած ժողովրդավարությունը փոշիացնելով, և ի վերջո ՝որքանո՞վ է այդ գործարքն առնչվում հենց Ռուբեն Հայրապետյանի հետ:
Փորձեցինք մեր այս տեղեկությունների ու հարցադրումների պարզաբանող պատասխանը ստանալ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանից, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին:

Աղբյուրը՝ yerevan.today