Ներքաղաքական անցուդարձին կողքից հետեւելիս առաջին տպավորությունն այնպիսին է, թե մեզանում հետզհետե օրենքը մղվում է դեպի հետնախորշ` իր տեղը զիջելով զոռբայությանը: Եվ երբ` չվստահելով հպանցիկ զգացողությանդ, փորձում ես «պատահական ընտրանքի» մեթոդով մի փոքր խորանալ իշխանության ներկայացուցիչների, իրավապահների ու քաղաքական գործիչների պահվածքի մեջ, վերլուծել նրանց վարքագծի դրսեւորումները, ցավ ես ապրում` տեսնելով, որ իրոք այդպես է` զոռբայությունը գնալով դառնում է ամեն ինչ, իսկ օրենքը` ոչինչ:
Բայց ամենացավալին այն է, որ օրենքը զոռբայությամբ ավելի հաճախ ջանում են փոխարինել հատկապես նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են պայքարելու նմանօրինակ երեւույթների դեմ, անձամբ հարգելու եւ պահանջելու, որպեսզի յուրաքանչյուր ոք` անկախ իր հասարակական դիրքից, քաղաքական հայացքներից ու զբաղեցրած պաշտոնից, հարգի օրինականությունը, հավասարապես ենթարկվի քաղաքացիական համակեցության կանոններին: Ժողովրդավար եւ իրավական պետություն դառնալու այլ ճանապարհ, քան օրենքի խստիվ պահպանումն է, աշխարհում պարզապես գոյություն չունի:
Չեմ ուզում մտածել, որ զոռբայությունը, իրավական նորմերի շրջանցմամբ հարցեր լուծելու ֆենոմենը հատուկ են մեր ազգին: Մանավանդ որ, դա այդպես չէ. հայը որ երկրում էլ ապրել է, միշտ արդարամիտ ու օրինապահ քաղաքացու համբավ է վայելել: Իհարկե` խոսքը որակյալ մեծամասնության մասին է: Մնում է, ուրեմն, եզրակացնել, որ զոռբայությունը համակարգի փչացածության կամ, որ նույնն է, այլասերված քրեաօլիգարխիկ հարաբերությունների արգասիք է: Այսինքն` այնտեղ, ուր սկսում է ոտնահարվել օրենքը եւ գործել արտաիրավական պայմանավորվածությունների մեխանիզմը` գլուխ է բարձրացնում մարտնչող զոռբայությունը:
Հայաստանը, ցավոք, տակավին այդ բանաձեւի ծիրում է եւ այդտեղից դուրս գալու ոչ մի նշան առայժմ ցույց չի տալիս: Ամենաթարմ ապացույցը մարտի 3-ի ամոթալի միջադեպից հետո, երբ ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ ցրում էին կառավարության շենքի դիմաց հավաքված խաղաղ ցուցարարներին, այդ թվում` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին, երկրի թիվ մեկ ոստիկանի` Ալիկ Սարգսյանի հայտարարությունն է: «Ես ոստիկաններին պաշտպանելու եմ իմ բոլոր հնարավորություններով եւ թույլ չեմ տա որեւիցե մեկը իմ ոստիկաններից որեւէ մեկին վիրավորի... եթե մարդիկ իրենց անձեռնմխելիությամբ են որոշում հանդես գալ, թող չմոռանան, որ դրա դիմաց իմ ոստիկաններն էլ արժանապատվություն ունեն, որ իրենց անձեռնմխելիությունից ոչ մի բանով պակաս չեն, դեռ մի բան էլ ավել են»:
Մի կողմ թողնենք անթաքույց այն արհամարհանքը, որ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական պահանջի հանդեպ ունի ոստիկանապետը: Նրան թվում է, թե իր ենթականերին պաշտպանողը կամ նրանց հանդեպ որեւէ վիրավորանք չթույլատրողը հենց ինքն է, այլ ոչ թե, շատ ներողություն, օրենքը: «Ես հեղափոխությունը նորմալ երեւույթ չեմ համարում,- այնուհետեւ իրավականից սահուն անցում կատարելով քաղաքագիտության ոլորտ, ասել է Ալիկ Սարգսյանը,- որովհետեւ հեղափոխությունը ցնցում ա, զինված ճանապարհով բռնազավթում է իշխանությունը, որը նորմալ, քաղաքակիրթ տարբերակը չի»:
«Քաղաքակիրթ տարբերակի» ուսադիրավոր ջատագովը հեղափոխության հանդեպ եւս խորը հակակրանք ունի եւ երբեք «թույլ չի տա», որ Հայաստանում հեղափոխություն լինի: Կարեւոր չէ, որ հեղափոխությունն, ըստ էության, առաջընթաց է ենթադրում, կարեւոր չէ նույնիսկ այն, որ ՀՀ օրենսդրությունը նման արգելք չի սահմանում: Չէ, ինչ ուզում եք ասեք, զոռբայության բջիջները դեռ երկար ժամանակ կպահպանվեն հայ պաշտոնյաներից շատերի արյան մեջ: Ափսոս, որ այդ պահին մեկը չեղավ ոստիկանապետին հարցներ. «իսկ խաղաղ ցուցարարներին քաշքշելը քաղաքակի՞րթ տարբերակ է, թե՞ սրա-նրա բիզնեսներին տանիք կանգնելն է քաղաքակիրթ տարբերակ»:
Այնպես որ, եկեք «քաղաքակիրթ տարբերակների» թեման առայժմ թողնենք ապագային եւ այսօր ելքեր փնտրենք` մեր շատ իշխանավորների, օլիգարխների, մանրումեծ «բիրդան աղաների» միջից դուրս մղելու զոռբայության համախտանիշը, որից մինչեւ լիակատար անիշխանություն հազիվ կես քայլ է:
Զոռբայության համախտանիշ

Գևորգ Լալայան