Մտածում եմ, եթե Նիկոլը Ապրիլյան քառօրյա պատերազմին բուռն կերպով մասնակցել է մայիս ամսին, ի՞նչն է մեզ խանգարում, հավաքվենք ու հիմա գնանք մասնակցենք Ավարայրի ճակատամարտին։ Կարեւորը հասնենք Ավարայրի դաշտ, գրեթե վստահ եմ, որ Նովրուզին այնտեղ մի քանի մոլորված պարսիկ էլ կռաստվենք: Մի երկու խրամատ կփորենք, փղի ձայներ կհանենք, պարսիկների հետ մի քանի հատ սելֆիլյամիշ կլինենք, մի հատ գողտրիկ բանաստեղծություն կգրենք Ավարայրի դաշտում մեր վերապրած հայրենասիրական պոռթկումների մասին ու դրանից հետո բոլոր իրավունքներով արդեն կարանք մեզ մատուցել որպես Ավարայրի ճակատամարտի վետերան...
***
Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու համար մայիսին Արցախ մեկնած անձանց կապակցությամբ մի հատ հին անեկդոտ պատմեմ...
Մեր օրերում մեկը զինված, գնդացիրը ուսին՝ Երեւանի կենտրոնում տաքսի է կանգնացնում ու էս վախեցած տաքսիստին ասում՝ քշի՛ թուրքի սահման։ Դե տաքսիստը քշում է, բայց ճամփին մի կերպ հաղթահարելով վախը՝ էս մարդուն հարցնում է, թե ախպեր, էս ինչ հաշիվ ա, ուր ես գնում։ Սա էլ, թե բա ո՞նց, չե՞ս իմանում, պարզվում ա՝ էս տավար թուրքերը 15 թվին հայերիս կոտորել են։ Էս տաքսիստն էլ, թե բա հա, բայց ո՞ւր 15 թիվը, ո՞ւր հիմա։ Սա էլ, թե բա ախպեր, նոր եմ իմացել...
Քշի՛ թուրքի սահման․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից