Կարծիք

11.03.2020 17:31


Հանրաքվեի առաջին ընտրակաշառքը. Փաշինյանն առավ աղքատի պատիվը

Հանրաքվեի առաջին ընտրակաշառքը. Փաշինյանն առավ աղքատի պատիվը

Երբ կուրթանեցի Մեխակ Առաքելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրեց բնակարան, Փաշինյանը նրան նվաստացրեց՝ ասելով «արժանապատվության հարց ա, առողջ տղամարդը ուրիշ առողջ տղամարդու կգա կասի՝ հացի հարցս լուծի՞», էնպես թե իբր երկրի բյուջեն հոր տնից է բերել, էկել իր անձնական գրպանի հաշվին տանիք են ուզում առնեն։

Մեխակը վիրավորվել էր, ասում էր, թե ինչ հիվանդ է, ու ինչ ծանր պայմաններում են ապրում, ասում էր, թե վարչապետը իրեն հաղթեց։ Բայց Փաշինյանը նկատեց, որ վրիպել է, գյուղացուն նվաստացնելու պատճառով «այո»֊ի ձայներ է կորցնելու, ու նրա եղբոր տղան զանգում ու ինչ-որ խոստումներ է տալիս կուրթանցի Մեխակին, գործը գլուխ է գալիս, այո֊ները հետ են գալիս, Մեխակը փափկում է. «Նիկոլ Փաշինյանն ինձ շատ վարկաբեկեց, բայց ես էլի իրեն ընտրելու եմ։ Որովհետև ինքն ա մեր Հայաստանի տերը լինելու, ես հավատում եմ իրեն»։

Գրականության մեջ ուզեցի հիշել, թե ինչպես է աղքատությունը անձանց նաև գիտակցությունից զրկում, հիշեցի Հովհաննես Թումնանյանի «Աղքատի պատիվը», որտեղ գյուղացի Սիմոնի կնոջը բռնաբարում են, հետո գյուղի հարուստը հինգ մանեթ Սիմոնին տալով՝ նրան բարիշացնում է բռնաբարողի հետ։

«Աղաղակելով, շշկլացնելով ու հրելով առաջ բերին Սիմոնին, մոտեցրին Սանդրոյին. աղեն նրանց ձեռք ձեռքի տվեց, հնգանոցը կոխեց Սիմոնի բուռն ու գոռաց —«պռոշտի՛»:

Մարքսզիմի հեղափոխությունը առաջին հերթին այն էր, որ աղքատներին ու շահագործվող դասակարգերին տվեց դասակարգային գիտակցություն։

Սովետի փլուզումից հետո կրկին դրամատիրական հարաբերությունները իշխեցին, կրկին անհավասրություն ու աղքատություն, սակայն այս անգամ՝ առանց գիտակցության, որի պատճառով էլ մի եսասեր զոռբա կարող է անգիտակից մասսաների վրա բարձրանալով իշխանության տիրանալ, հերիք չի, հետո էլ նրանց համ նվաստացնի, համ էլ հետը նրանց ձայնը ստանա։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը