Կարծիք

11.03.2020 16:48


Երբ Ադրբեջանը իրավիճակը միտումնավոր սրում է Նախիջևանի ու Տավուշի ուղղությամբ, հասկանալի է դառնում Մամեդյարովի քմծիծաղը Մյունխենում

Երբ Ադրբեջանը իրավիճակը միտումնավոր սրում է Նախիջևանի ու Տավուշի ուղղությամբ, հասկանալի է դառնում Մամեդյարովի քմծիծաղը Մյունխենում

Երբ Ադրբեջանը իրավիճակը միտումնավոր սրում է Նախիջևանի ու Տավուշի ուղղությամբ, նույնիսկ թեմայից հեռու մարդուն հասկանալի է դառնում Մամեդյարովի քմծիծաղը Մյունխենում, երբ Փաշինյանը խոսում էր Դուշամբեի պայմանավորվածությունների ու օպերատիվ կապի մասին։

Էդ "զատո առաջնագծում հանգիստ ա" միֆը թերևս թարգեք, մեզ կոնկրետ բան են լսացնում Ադրբեջանից, շատ կոնկրետ՝ իրանք էլ կոնստրուկտիվ կողմ չեն խաղալու առանց պրակտիկ շոշափելի օգուտի։ Ու էն, որ լենտայումս կա լիքը տեղեկատվական աղբ, բայց չկա Նախիջևանի ուղղությամբ մեր բանակի կորուստը, ինձ անհանգստացնում է։

Ի դեպ, ադրբեջանցիք զորավարժություն են անում էնտեղ հիմա։ Ու, որ ԱԳՆ-ն արդեն բարձրաձայն խոսում է էն, ինչ մենք ասում ենք շուրջ երկու տարի, է՛լ ավելի անհանգստացնող է։ Էդ նշանակում է, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան ձեզ կարա թվա։

Բոլորը խառն են ներքաղաքական պրոցեսներով ու զրո ուշադրություն՝ ինչ է կատարվում ադրբեջանական ուղղությամբ։ Իսկ ադրբեջանական ուղղությամբ կա 30-դոլլարանոց նավթ, ընդդիմության ցույցեր ու հակահայկական ագրեսիվ հռետորաբանության աճ։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը