Նոր մանրամասներ՝ Արմավիրում խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 12 վիրավորների ինքնությունը (տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքույմ պարզվել է մարտի 2-ին Արմավիրի մարզում Երևան Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրասման ընթացքույմ պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Երևանի բնակիչ՝ 69-ամյա Գևորգ Երեմյանը, Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Խաչատրյանը, իսկ «Գազել»-ը վարել է Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արա Գրիգորյանը։
Վթարի հետևանքով «Գազել»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 59-ամյա Սիրանուշ Քոչարյանը, Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 44-ամյա Աստղիկ Կոշկարյանը, Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արևիկ Մինասյանը, Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արտակ Խաչատրյանը, Բամբակաշատ գյուղի բնաիչ՝ 26-ամյա Արմեն Կոստանյանը, Mercedes-ի վարորդ Գ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մյուս ուղևորներ՝ Նալբանդյան գյուղի բնակիչներ, 14-ամյա Լիլիթ Պետրոսյանը, 37-ամյա Անահիտ Խաչատրյանը, Նոր Արմավիրի գյուղի բնակիչ, 35-ամյա Ֆարֆուր Կալտակյանը, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Նորայր Մարտիրոսյանը և Երևանի բնակիչ՝ 9-ամյա Գոռ Գաբուզյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղևոր՝ Նալբանդյան գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան տեղեկություններ, որ Mercedes-ի վարորդի համար մեկ այլ ավտոմեքենա ստեղծել է վթարային իրավիճակ, որից հետո, տեսնելով, որ տեղի է ունեցել ավտոմեքենաների բախում, դեպքի վայրից հեռացել է։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Mercedes-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան, այն վարած վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Վարորդները ենթարկվել են բժշկական սթափության փորձաքննության. պարզվել է, որ բոլորը եղել են սթափ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 19:19-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել էր:
Փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ ShamShyan.com-ում: