Էս Կուրթան գյուղի բնակիչ տղան է, այն տղան, ում Նիկոլը մեղմ ասած ուղարկեց աշխատելու, քանի որ նա ոտք էլ ունի, ձեռք էլ ունի:
Շատերիս համար այդ օրը մի մեծ գաղտնիք բացահայտվեց, ստացվում է, որ մի գյուղացի խեղճ տղա կարող է աշխատել և տուն գնել թավշյա Հայաստանում, պատկերացնո՞ւմ եք:
Իսկ հիմա կարևորը, աշխատելով տուն գնելու հարցը մի կողմ, պարզվեց, որ այս տղան հիվանդ է և ունի բազմաթիվ առողջական խնդիրներ և ստիպված է մոտեցել վարչապետի աթոռին բազմած նախկին ընդդիմադիր լրագրողին, ով պաթոսով պատմում էր, թե ինչպես է 24 ժամ աշխատել և տուն գնել Երևանում, մի բան էլ այս հիվանդ տղային հիշեցրեց, որ նա ձեռք ու ոտքը տեղը եկել հարց է տալիս և չունի արժանապատվություն:
Այսօրվա բոլոր խաբված ու միամիտ մարդկանց փոխարեն այս տղան հրապարակային նեղվեց և լսեց այն, ինչը երբեք չէր պատկերացնի լսել երկրի վարչապետից: Լսելով այս տղային՝ գուցե շատ միամիտ մարդիկ հասկանան, թե ինչ արեց աթոռը մի մարդու հետ, ով ամբողջ օրը քննադատում էր նախկին իշանություններին քաղաքացիների ճակատագրով չմտահոգվելու և նրանց կյանքը չբարելավելու համար, իսկ այսօր մեծ-մեծ խոսում է իր «հաջողության բանաձևից» ու ինքնահաստատվում հիվանդ տղայի առաջ:
Հիմա էս տղան հպարտ քաղաքացի չէ՞, բա էդ բուկլետներում ո՞ւմ մասին եք գրում, ո՞ր քաղաքացու, ով որևէ խնդիր չունի և բան չի՞ ուզում ձեզանից: Ու էն բառերը, որ Նիկոլը ասեց էս տղուն, դուք համարո՞ւմ եք ճիշտ:
Խաբվածների սիմվոլը
Էս Կուրթան գյուղի բնակիչ տղան է, այն տղան, ում Նիկոլը մեղմ ասած ուղարկեց աշխատելու, քանի որ նա ոտք էլ ունի, ձեռք էլ ունի:
Շատերիս համար այդ օրը մի մեծ գաղտնիք բացահայտվեց, ստացվում է, որ մի գյուղացի խեղճ տղա կարող է աշխատել և տուն գնել թավշյա Հայաստանում, պատկերացնո՞ւմ ե ք:
Իսկ հիմա կարևորը, աշխատելով տուն գնելու հարցը մի կողմ, պարզվեց, որ այս տղան հիվանդ է և ունի բազմաթիվ առողջական խնդիրներ և ստիպված է մոտեցել վարչապետի աթոռին բազմած նախկին ընդդիմադիր լրագրողին, ով պաթոսով պատմում էր, թե ինչպես է 24 ժամ աշխատել և տուն գնել Երևանում, մի բան էլ այս հիվանդ տղային հիշեցրեց, որ նա ձեռք ու ոտքը տեղը եկել հարց է տալիս և չունի արժանապատվություն:
Այսօրվա բոլոր խաբված ու միամիտ մարդկանց փոխարեն այս տղան հրապարակային նեղվեց և լսեց այն, ինչը երբեք չէր պատկերացնի լսել երկրի վարչապետից: Լսելով այս տղային՝ գուցե շատ միամիտ մարդիկ հասկանան, թե ինչ արեց աթոռը մի մարդու հետ, ով ամբողջ օրը քննադատում էր նախկին իշանություններին քաղաքացիների ճակատագրով չմտահոգվելու և նրանց կյանքը չբարելավելու համար, իսկ այսօր մեծ-մեծ խոսում է իր «հաջողության բանաձևից» ու ինքնահաստատվում հիվանդ տղայի առաջ:
Հիմա էս տղան հպարտ քաղաքացի չէ՞, բա էդ բուկլետներում ո՞ւմ մասին եք գրում, ո՞ր քաղաքացու, ով որևէ խնդիր չունի և բան չի՞ ուզում ձեզանից: Ու էն բառերը, որ Նիկոլը ասեց էս տղուն, դուք համարո՞ւմ եք ճիշտ:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից