Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել են Mercedes, Lada, 07 մակնիշի վթարված ավտոմեքենաներ ու ատրճանակ. կա 1 զոհ, 4 վիրավոր
Երեկ՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ սպանության փորձ:
Mercedes-ն ու 07-ը եղել են կայանված, երբ Lada-ն Սևանի կողմից դեպի Գավառ ընթանալիս, միտումնավոր հարվածել է Mercedes-ին, քանի որ ժամեր առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն կատարելիս Lada-ի մեջ հայտնաբերել են ատրճանակ, որը քննիչը ընթերակնների ներկայությամբ առգրավեց:
Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային պատահար է, թե սպանության փորձ՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: