ՍԴ դատավորներից ովքե՞ր են Տեր-Պետրոսյանի կամակատարները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը "այո"-ի քարոզարշավի շրջանակներում այսօր Քաջարանում էր... Բացարձակ նպատակ չունեմ անդրադառնալու վարչապետի դեմագոգիկ ելույթին և անտրամաբանական հարցադրումներին…
Ինձ այլ հարց է հետաքրքրում... Իր ելույթի ժամանակ Փաշինյանը կրկին վատաբանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին... "Սահմանադրական դատարանի էն մարդիկ, որոնց տուն ենք ուզում ուղարկել, հավասար պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած կոռուպցիայի, ապօրինությունների, ընտրակեղծիքների համար: ՍԴ այդ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել",-իր բոցաշունչ ելույթը եզրափակեց վարչապետը... Իհարկե, Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ, թե 2011 թ-ից իր կողմից ընտրակեղծիքների մեջ մեղադրվող ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն ինչու է պահպանել իր պաշտոնը... Փաշինյանն առաջնորդվում է պրիմիտիվ դեմագոգիայով և իրեն բացարձակ հետաքրքիր չեն այդպիսի հարցադրումները...
Իսկ հիմա հետևյալի մասին... Հասկանալի է Փաշինյանի հակակրանքը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ ու վարչապետի կողմից նրանց ուղղված մեղադրանքները... Սակայն իրեն ՀՀՇ-ՀԱԿ-ականներով շրջապատած, օրենսդիր և գործադիր իշխանություններում Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերին բավականին բարձր պաշտոնների նշանակած Փաշինյանն արդեն որերորդ անգամ վիրավորում է առաջին նախագահին՝ նրան անվանելով "չարիք", "ընտրակեղծարար", իսկ հիմա էլ պարզվում է, որ Տեր-Պետրոսյանը կամակատարներ է պահում ՍԴ-ում... Ու այս ամենի ֆոնին ՀՀՇ-ՀԱԿ-ականները ծպտուն չեն հանում՝ համաձայնություն հայտնելով Փաշինյանի կարծիքին, ավելին՝ պաշտպանում են նրա` ՍԴ-ի նկատմամբ տարվող քաղաքականությունը... Քանի որ Փաշինյանն արդեն որերորդ անգամ է Տեր-Պետրոսյանին մեղադրանքներ ներկայացնում, սակայն շատ մեծ հաճույքով համագործակցում է վերջինիս կարկառուն կադրերի հետ, ապա այս վերջին "վրաերթը" Տեր-Պետրոսյանի հանդեպ ապացուցում է, որ դա հերթական դեմագոգիան է և կեղծիքը... Արդար մարդը չի կարող մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ մեկին, բայց համագործակցել նրա կադրերի հետ... Ի դեպ, լավ կլիներ, որ մարդկանց մեղադրանքներ ներկայացնելուց Փաշինյանն անուններ նշեր, որ մենք էլ իմանայինք, թե ՍԴ ո՛ր դատավորը ո՛ր նախագահի կամակատարն է... Այլապես, կրկին ստացվում է էժանագին բամբասանք, որի միջոցով Փաշինյանն իրականում փորձում է հերքել այն կարծիքը, որ հենց նա է Տեր-Պետրոսյանի հաճախորդը և հենց դա է պատճառը, որ ՀՀՇ-ՀԱԿ-ականները բացարձակ արհամարհում են Փաշինյանի կողմից իրենց առաջնորդին հասցեագրված մեղադրանքները՝ գիտենալով, թե իրականում ով ում կամակատարն է... Հ.Գ. ՍԴ դատավորներին կամակատար անվանելով` Փաշինյանը մոռանում է, որ իր կողմից հովանավորվող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը, իր պարտականությունները չկատարելով, վարձատրվում է պետբյուջեից, շատ վաղուց է համագործակցում Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ՝ համարվելով նրա ամենահավատարիմ կադրերից մեկը...
ՍԴ դատավորներից ովքե՞ր են Տեր-Պետրոսյանի կամակատարները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը "այո"-ի քարոզարշավի շրջանակներում այսօր Քաջարանում էր... Բացարձակ նպատակ չունեմ անդրադառնալու վարչապետի դեմագոգիկ ելույթին և անտրամաբանական հարցադրումներին…
Ինձ այլ հարց է հետաքրքրում... Իր ելույթի ժամանակ Փաշինյանը կրկին վատաբանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին... "Սահմանադրական դատարանի էն մարդիկ, որոնց տուն ենք ուզում ուղարկել, հավասար պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած կոռուպցիայի, ապօրինությունների, ընտրակեղծիքների համար: ՍԴ այդ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել",-իր բոցաշունչ ելույթը եզրափակեց վարչապետը... Իհարկե, Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ, թե 2011 թ-ից իր կողմից ընտրակեղծիքների մեջ մեղադրվող ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն ինչու է պահպանել իր պաշտոնը... Փաշինյանն առաջնորդվում է պրիմիտիվ դեմագոգիայով և իրեն բացարձակ հետաքրքիր չեն այդպիսի հարցադրումները...
Իսկ հիմա հետևյալի մասին... Հասկանալի է Փաշինյանի հակակրանքը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ ու վարչապետի կողմից նրանց ուղղված մեղադրանքները... Սակայն իրեն ՀՀՇ-ՀԱԿ-ականներով շրջապատած, օրենսդիր և գործադիր իշխանություններում Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերին բավականին բարձր պաշտոնների նշանակած Փաշինյանն արդեն որերորդ անգամ վիրավորում է առաջին նախագահին՝ նրան անվանելով "չարիք", "ընտրակեղծարար", իսկ հիմա էլ պարզվում է, որ Տեր-Պետրոսյանը կամակատարներ է պահում ՍԴ-ում... Ու այս ամենի ֆոնին ՀՀՇ-ՀԱԿ-ականները ծպտուն չեն հանում՝ համաձայնություն հայտնելով Փաշինյանի կարծիքին, ավելին՝ պաշտպանում են նրա` ՍԴ-ի նկատմամբ տարվող քաղաքականությունը... Քանի որ Փաշինյանն արդեն որերորդ անգամ է Տեր-Պետրոսյանին մեղադրանքներ ներկայացնում, սակայն շատ մեծ հաճույքով համագործակցում է վերջինիս կարկառուն կադրերի հետ, ապա այս վերջին "վրաերթը" Տեր-Պետրոսյանի հանդեպ ապացուցում է, որ դա հերթական դեմագոգիան է և կեղծիքը... Արդար մարդը չի կարող մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ մեկին, բայց համագործակցել նրա կադրերի հետ...
Ի դեպ, լավ կլիներ, որ մարդկանց մեղադրանքներ ներկայացնելուց Փաշինյանն անուններ նշեր, որ մենք էլ իմանայինք, թե ՍԴ ո՛ր դատավորը ո՛ր նախագահի կամակատարն է... Այլապես, կրկին ստացվում է էժանագին բամբասանք, որի միջոցով Փաշինյանն իրականում փորձում է հերքել այն կարծիքը, որ հենց նա է Տեր-Պետրոսյանի հաճախորդը և հենց դա է պատճառը, որ ՀՀՇ-ՀԱԿ-ականները բացարձակ արհամարհում են Փաշինյանի կողմից իրենց առաջնորդին հասցեագրված մեղադրանքները՝ գիտենալով, թե իրականում ով ում կամակատարն է... Հ.Գ. ՍԴ դատավորներին կամակատար անվանելով` Փաշինյանը մոռանում է, որ իր կողմից հովանավորվող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը, իր պարտականությունները չկատարելով, վարձատրվում է պետբյուջեից, շատ վաղուց է համագործակցում Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ՝ համարվելով նրա ամենահավատարիմ կադրերից մեկը...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից