Միլանից Երևան ժամանած 40 ուղևորներից ոչ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել
Այսօրվա չվերթով Միլանից Երևան է ժամանել 40 ուղևոր։ Նրանցից ոչ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ, չի արձանագրվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։
Հարցին՝ արդյոք Երևան ժամանած ուղևորները տեղափոխվել են հատուկ տրանսպորտային միջոցով և մեկուսացվել են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ խնդիրն իրենց տիրույթում չէ, այլ՝ ՀՀ առողջապահության նախարարության։
Նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ հարցերին հստակ պատասխանել կարող են ավելի ուշ, ներկա պահին խորհրդակցություն է ընթանում։
Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, ապա այնտեղից տեղեկացրեցին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրենց կողմից իրականացնում են ուժեղացված վերահսկողական՝ ախտահանման, զննման աշխատանքներ։
«Իտալիայից ու համաճարակային առումով ռիսկային մի շարք երկրներից ժամանողների համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար», - նշեց Լիանա Եղիազարյանը։
Նա ավելացրեց, որ այս պահին տեղեկություններ չկան, թե քանի ուղևոր է երեկոյան ժամանելու Հռոմից։