Քաղաքական

10.03.2020 14:25


Պարգևատրումների մեջ որևէ վատ բան չկա. Նիկոլ Փաշինյանի թիմակից

Պարգևատրումների մեջ որևէ վատ բան չկա. Նիկոլ Փաշինյանի թիմակից

Բոլոր պարգեւատրումները տրվել են ըստ օրենքի եւ սեփական խնայողությունների հաշվին, եւ այս երեւույթի մեջ որեւէ վատ բան չկա, քանի որ սա մարդկանց պարգեւատրումն է իրենց աշխատանքի համար: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը չի նշել մարզպետարանի աշխատակիցներին տրված պարգեւավճարների չափը` նշելով, որ 107 մարդ աշխատանք է կատարում 127-ի փոխարեն, քանի որ 20 թափուր աշխատատեղ դեռ համալրված չէ: «Ինչ-որ տեղ խնդիրն այն է, որ դժվար է գտնել այնպիսի կադրեր, որոնք կհամապատասխանեին պահանջներին, ինչ-որ տեղ խնդիրը կապված է ցածր աշխատավարձի հետ: Օրինակ, առաջին կարգի մասնագետը 77 հազար դրամ է ստանում` չնայած այն հանգամանքին, որ սա գրասենյակային աշխատանք չէ, այլ` ակտիվ աշխատանք տեղերում: Բացի վերը նշված գործոններից, որոշ թափուր աշխատատեղեր 20-25 տոկոսով չեն լրացվել սպասվող օպտիմիզացիայի ֆոնին, ուստի նպատակահարմար չէր աշխատակիցների ընդունել, ապա` կրճատել»,- պարզաբանեց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը