Արագածոտնի մարզում երիտասարդ ծնողներն իրենց 7 ամսական աղջկան օրորոցի մեջ հայտնաբերել են մահացած
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 7 ամսական Աննա Կ-ն էր, ում ծնողները իրավապահներին հայտնել են, որ ժամը 07։30-ի սահմաններում օրորոցի մեջ երեխային հայտնաբերել են մահացած վիճակում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։