Լրահոս

10.03.2020 12:15


Երևանում Nissan-ը բախվել է կայանված Hyundai-ին, Hyundai-ը՝ Mercedes-ին, Mercedes-ն էլ՝ Lexus-ին, Nissan-ը վերածվել է մոխրակույտի. կա 3 վիրավոր

Երևանում Nissan-ը բախվել է կայանված Hyundai-ին, Hyundai-ը՝ Mercedes-ին, Mercedes-ն էլ՝ Lexus-ին, Nissan-ը վերածվել է մոխրակույտի. կա 3 վիրավոր

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջացած հրդեհի հետևանքով Nissan-ի վարորդն ու 2 ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներեով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։

Երբ Nissan-ը բախվել է Hyundai-ին, Hyundai-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E220 մակնիշի 35 CD 595 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի 35 ՏG 947 համարանիշի ավտոմեքենային։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամաները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը