Լրահոս

10.03.2020 11:15


Բացառված չէ, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված մեկի ավելի հիվանդներ կան, հատկապես Իտալիայից եկած. «Իրատես»

Բացառված չէ, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված մեկի ավելի հիվանդներ կան, հատկապես Իտալիայից եկած. «Իրատես»

«Ի­տա­լիա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-2019) վա­րակ­ված­նե­րի քա­նա­կը, ե­րեկ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, ար­դեն հա­սել է 7375-ի, վա­րակ­ված­նե­րից 366-ը մա­հա­ցել են, 622-ը` ա­ռող­ջա­ցել: Ի­տա­լիան COVID-2019-ով վա­րակ­ված­նե­րի քա­նա­կով մի փոքր է զի­ջում Հա­րա­վա­յին Կո­րեա­յին (7478 վա­րակ­ված), ըն­դա­մե­նը 103 հո­գու տար­բե­րու­թյուն է, իսկ COVID-2019-ի հա­րու­ցած հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մա­հա­ցած­նե­րի քա­նա­կով Հա­րա­վա­յին Կո­րեա­յին (53 մահ) գե­րա­զան­ցում է 313-ով և աշ­խար­հում Չի­նաս­տա­նից հե­տո (80735 վա­րակ­ված, 3120 մահ) երկ­րորդն է:

Ի­տա­լիան նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի և հի­վան­դու­թյու­նից մա­հա­ցած­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րով գե­րա­զան­ցում է նաև Ի­րա­նին (վա­րակ­վել են 7161-ը, մա­հա­ցել 237-ը): ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը և վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­րո՞ղ են պա­տաս­խա­նել, բա­ցատ­րել, թե Հա­յաս­տանն ինչ տրա­մա­բա­նու­թյամբ է Ի­րա­նից օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը ՀՀ ար­գե­լել, իսկ Ի­րա­նին վա­րակ­ված­նե­րի և մա­հա­ցած­նե­րի քա­նա­կով գե­րա­զան­ցող Ի­տա­լիա­յից ե­կած­նե­րի և ե­կող­նե­րի մուտ­քը չի ար­գե­լել ու չի ար­գե­լում: Ի­հար­կե չեն կա­րող:

Ընդ­հա­նուր առ­մամբ, Ռու­սաս­տա­նում գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման 17 դեպք, ո­րից ըն­դա­մե­նը եր­կուսն են Չի­նաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ, 14-ը Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի են, ո­րոնք վե­րա­դար­ձել են Ի­տա­լիա­յից, իսկ մե­կը` Ի­տա­լիա­յի քա­ղա­քա­ցի, այ­սինքն` վա­րակ­ված­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյու­նը ոչ թե Չի­նաս­տա­նից, այլ Ի­տա­լիա­յից է ե­կել Ռու­սաս­տան: Ար­գեն­տի­նա­յում գրանց­ված COVID-2019-ով վա­րակ­վա­ծու­թյան ա­ռա­ջին դեպ­քի պա­րա­գա­յում ևս ան­ձը վե­րա­դար­ձած է ե­ղել Ի­տա­լիա­յից, այս­պի­սի դեպ­քերն այլ եր­կր­նե­րում բազ­մա­թիվ են: Ի­տա­լիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը մինչև մար­տի կես փա­կել են երկ­րի դպ­րոց­նե­րը և հա­մալ­սա­րան­նե­րը: Այդ երկ­րում, ի թիվս նա­խա­տես­վող նոր ու խս­տաց­վող այլ սահ­մա­նա­փա­կում­նե­րի, օ­րերս քն­նարկ­վում էր նաև հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում ան­ցորդ­նե­րին մեկ մետ­րից ա­վե­լի մո­տե­նալն ար­գե­լե­լու հար­ցը, հնա­րա­վոր է, ար­գելքն ար­դեն գոր­ծում է:

Ա­վե­լին՝ նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի տա­րած­ման սպառ­նա­լի­քի պատ­ճա­ռով դեռ ան­ցած շա­բաթ­վա սկզ­բին Մոսկ­վա­յում ներ­դր­վեց բարձ­րա­ցած վտան­գա­վո­րու­թյան ռե­ժիմ: COVID-2019-ի տա­րած­վա­ծու­թյան բարձր ցու­ցա­նիշ­ներ ու­նե­ցող պե­տու­թյուն­նե­րից ե­կած մոսկ­վա­ցի­նե­րը վե­րա­դար­ձից հե­տո պետք է պա­հեն երկ­շա­բա­թյա կա­րան­տին, մինչ­դեռ Հա­յաս­տա­նում նման կարգ չի սահ­ման­ված ոչ Ի­տա­լիա­յից ե­կած ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի և օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի, ոչ Ի­րա­նից ե­կած ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի, ոչ էլ որևէ այլ երկ­րից, նույ­նիսկ Չի­նաս­տա­նից ե­կած­նե­րի նկատ­մամբ: Նրանք ոչ պե­տու­թյան կող­մից են կա­րան­տի­նաց­վում, ոչ էլ պար­տա­վո­րեց­վում են երկ­շա­բա­թյա կա­րան­տին պա­հել:

Ոչ միայն Ի­տա­լիա­յից, այլև Ֆրան­սիա­յից (COVID-2019-ով վա­րակ­ման 1209, մահ­վան 19 դեպք) և Գեր­մա­նիա­յից (վա­րակ­ման 1151 դեպք) օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը մտց­րել է մուտ­քի նոր սահ­մա­նա­փա­կում­ներ եվ­րո­պա­կան հինգ եր­կր­նե­րից` Ֆրան­սիա­յից, Գեր­մա­նիա­յից, Իս­պա­նիա­յից, Ավ­ստ­րիա­յից և Շվեյ­ցա­րիա­յից, Իս­րա­յել ե­կող­նե­րի նկատ­մամբ. վար­չա­պետ Բե­նիա­մին Նե­թա­նյա­հուի խոս­քով ՝ բո­լոր մար­դիկ, ով­քեր ժա­մա­նում են այդ եր­կր­նե­րից, ստիպ­ված կլի­նեն Իս­րա­յե­լի մուտ­քի մոտ ա­պա­ցու­ցել, որ կա­րող են անց­նել ինք­նա­մե­կու­սաց­ման գոր­ծըն­թաց: Իս­րա­յե­լը նաև պա­հան­ջում է, որ այս եր­կր­նե­րից ժա­մա­նող իր քա­ղա­քա­ցի­նե­րը 14 օր տա­նը կա­րան­տի­նաց­վեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը