Փոխնախարարին կապակցված ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոցներ է վաճառել պետությանը
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։ Այս մասին գրում է Hetq.am կայքը:
«Արմֆարմացիա»ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:
Փոխնախարարն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում:
Անահիտ Ավանեսյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018թ․ մայիսին։ Մինչ այդ նա դարձյալ աշխատել է առողջապահության ոլորտում: Մասնավորապես, 2015թ., ապա նաև՝ 2016-2017թթ. եղել է «Արֆարմացիա» դեղագործական ընկերության գլխավոր տնօրենը: 2017-2018թթ., մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Անահիտ Ավանեսյանը եղել է նաև «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը։
Պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Ավանեսյանն ունեցել է 4 անշարժ գույք՝ բնակարան, ամառանոց, հողամաս և ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, ինչպես նաև՝ «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը 2018թ., նախքան պաշտոնը ստանձնելը, ունեցել է 1 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որից 4 մլն դրամ եկամուտ է ստացել, իսկ դրանից հետո՝ արդեն պաշտոնավարման ժամանակ, այդ շահաբաժնից ստացած տարեկան եկամուտը կազմել է 12,6 մլն դրամ:
Անահիտ Ավանեսյանը data.hetq.am-ին հայտնել է, որ նշված եկամուտն ինքը ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ–ի 50% բաժնետոմսերից։ Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․ ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաև Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը և մայրը՝ Մարգուշ Վարդանյանը:
2018թ. մայիսից մինչև 2019թ. փոխնախարարը ստացել է 3,9 մլն դրամ աշխատավարձ։
Փոխնախարարին կապակցված ընկերությունը հաղթում է պետական գնումներում.
Այժմ ավելի մանրամասն անդրադառնանք «Արֆարմացիան» ՓԲԸ-ին, որի տնօրեններից են ոչ միայն Անահիտ Ավանեսյանը, այլ տարբեր տարիներին նաև նրա ամուսինն ու մայրը: Մասնավորապես, 2008-2015թթ. ընկերության գլխավոր տնօրեն է եղել Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, իսկ մինչ այդ՝ 2003-2008թթ. Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Այժմ տնօրենն է Աննա Հովհաննիսյանը:
«Արմֆարմացիա»-ն դեղագործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997թ. և հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է։ Ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում` մատակարարելով դեղորայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների:
2010-2017թթ. գնումների ժամանակ ընկերությունը մենաշնորհային դիրք է ունեցել «Մեթադոն» դեղի մատակարարման շուկայում, մասնավորապես այդ տարիներին՝ 5, 10 և 40 մգ «Մեթադոնի» դեղահաբերը մշտապես ձեռք են բերվել հենց «Արմֆարմացիա» ընկերությունից: Վերջինս միակ ընկերությունն է եղել, որ մասնակցել է մրցույթներին։ Մշտապես հաղթել է՝ դեղի արժեքը տարեցտարի թանկացնելով շուրջ 30%-ով:
Այս ընկերության հետ վերջին տարիներին՝ 2017-2020թթ փետրվարի 17-ը կնքվել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։
Հենց այդ ընթացքում պետական գնումների մրցույթով ««Արմֆարմացիա»-ի հետ կնքվել է 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։
Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ, հաջորդ խոշոր գնորդը Պաշտպանության նախարարությունն է ՝ 15% (մոտ 88 մլն դրամ), ապա ԵՊԲՀ հիմնադրամը՝ մոտ 10% (57 մլն դրամ)։
Գնորդների ցանկում են՝ տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ․ մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք։
2019թ․ հուլիսի 22-ին հիմնադրվել է և «Արֆարմացիա» ՓԲԸ-ին է պատկանում նույնանուն ՍՊԸ-ն և դեղատների ցանցը՝ «Արմֆարմացիա դեղատուն»-ը, որին են պատկանում Երևանում գործող 4 դեղատուն՝ Պուշկին, Ե․ Կողբացի, Ե․ Քոչար և Վերֆելի փողոցներում։ Այս ընկերության տնօրենն է Յուրա Ստեփանյանը:
Տիկին Ավանեսյանին խնդրեցինք մեկնաբանել, արդյոք ինքը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, երբ մինչ օրս էլ գնումների մրցույթում հաղթել և հաղթում է իր և իր ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերությունը. 23 տարի գործող այս ընկերությունը 13 տարի ղեկավարել են Անահիտ Ավանեսյանի մայրը, ապա՝ ամուսինն ու ինքը:
Փոխնախարարին կապակցված ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոցներ է վաճառել պետությանը
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։ Այս մասին գրում է Hetq.am կայքը:
«Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:
Փոխնախարարն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում:
Անահիտ Ավանեսյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018թ․ մայիսին։ Մինչ այդ նա դարձյալ աշխատել է առողջապահության ոլորտում: Մասնավորապես, 2015թ., ապա նաև՝ 2016-2017թթ. եղել է «Արֆարմացիա» դեղագործական ընկերության գլխավոր տնօրենը: 2017-2018թթ., մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը, Անահիտ Ավանեսյանը եղել է նաև «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը։
Պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Ավանեսյանն ունեցել է 4 անշարժ գույք՝ բնակարան, ամառանոց, հողամաս և ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում, ինչպես նաև՝ «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը 2018թ., նախքան պաշտոնը ստանձնելը, ունեցել է 1 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որից 4 մլն դրամ եկամուտ է ստացել, իսկ դրանից հետո՝ արդեն պաշտոնավարման ժամանակ, այդ շահաբաժնից ստացած տարեկան եկամուտը կազմել է 12,6 մլն դրամ:
Անահիտ Ավանեսյանը data.hetq.am-ին հայտնել է, որ նշված եկամուտն ինքը ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ–ի 50% բաժնետոմսերից։ Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․ ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաև Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը և մայրը՝ Մարգուշ Վարդանյանը:
2018թ. մայիսից մինչև 2019թ. փոխնախարարը ստացել է 3,9 մլն դրամ աշխատավարձ։
Փոխնախարարին կապակցված ընկերությունը հաղթում է պետական գնումներում.
Այժմ ավելի մանրամասն անդրադառնանք «Արֆարմացիան» ՓԲԸ-ին, որի տնօրեններից են ոչ միայն Անահիտ Ավանեսյանը, այլ տարբեր տարիներին նաև նրա ամուսինն ու մայրը: Մասնավորապես, 2008-2015թթ. ընկերության գլխավոր տնօրեն է եղել Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, իսկ մինչ այդ՝ 2003-2008թթ. Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Այժմ տնօրենն է Աննա Հովհաննիսյանը:
«Արմֆարմացիա»-ն դեղագործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997թ. և հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է։ Ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում` մատակարարելով դեղորայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների:
2010-2017թթ. գնումների ժամանակ ընկերությունը մենաշնորհային դիրք է ունեցել «Մեթադոն» դեղի մատակարարման շուկայում, մասնավորապես այդ տարիներին՝ 5, 10 և 40 մգ «Մեթադոնի» դեղահաբերը մշտապես ձեռք են բերվել հենց «Արմֆարմացիա» ընկերությունից: Վերջինս միակ ընկերությունն է եղել, որ մասնակցել է մրցույթներին։ Մշտապես հաղթել է՝ դեղի արժեքը տարեցտարի թանկացնելով շուրջ 30%-ով:
Այս ընկերության հետ վերջին տարիներին՝ 2017-2020թթ փետրվարի 17-ը կնքվել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։
Հենց այդ ընթացքում պետական գնումների մրցույթով ««Արմֆարմացիա»-ի հետ կնքվել է 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։
Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ, հաջորդ խոշոր գնորդը Պաշտպանության նախարարությունն է ՝ 15% (մոտ 88 մլն դրամ), ապա ԵՊԲՀ հիմնադրամը՝ մոտ 10% (57 մլն դրամ)։
Գնորդների ցանկում են՝ տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ․ մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք։
2019թ․ հուլիսի 22-ին հիմնադրվել է և «Արֆարմացիա» ՓԲԸ-ին է պատկանում նույնանուն ՍՊԸ-ն և դեղատների ցանցը՝ «Արմֆարմացիա դեղատուն»-ը, որին են պատկանում Երևանում գործող 4 դեղատուն՝ Պուշկին, Ե․ Կողբացի, Ե․ Քոչար և Վերֆելի փողոցներում։ Այս ընկերության տնօրենն է Յուրա Ստեփանյանը:
Տիկին Ավանեսյանին խնդրեցինք մեկնաբանել, արդյոք ինքը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, երբ մինչ օրս էլ գնումների մրցույթում հաղթել և հաղթում է իր և իր ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերությունը. 23 տարի գործող այս ընկերությունը 13 տարի ղեկավարել են Անահիտ Ավանեսյանի մայրը, ապա՝ ամուսինն ու ինքը:
Մանրամասները՝ Hetq.am-ում։