Քաղաքական

10.03.2020 13:25


Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա նիստը, ինչը պայմանավորված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ։
Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչրայնի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ Նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով։
Նախագահող դատավորի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը