«Ամենազորավոր հակափաստարկը», որ բերում են ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեի ջատագովներն` ի դեմս քայլարածների ու սրանց իրավական «կցորդների»` իբր թե հակադարձելով իրավական նիհիլիզմի այդ գլուխգործոցին «Ո՛չ» ասողների փաստարկներին, այն է, թե բնության մեջ չկա և չի կարող ավելի «օրինական և սահմանադրական» մի բան, քան «ժողովրդին» դիմելն ու այս կամ այն հարցի վերաբերյալ նրա կարծիքը հարցնելը։
Քայլարածները դեռ ոչինչ. ի վերջո, փողոցից իշխանության եկած` իրավագիտակցության զրոյական, դեռ մի բան էլ ավելի ցածր մակարդակով «բիրդան» իշխանական լափամանի մոտ հայտնված պատահական մարդիկ են` հազիվ էդքան, ինչպես ասում են. «առատության եղջյուրից» թափվող պարգևատրումներ են ստանում իրենց չարածի համար և ուղեղին զոռ չեն տալիս, օրենքների և Սահմանադրության հետ գլուխ չունեն։ Ով գիտի` չեն էլ կարդացել, իսկ եթե կարդացել են, հաստատ չեն հասկացել, եթե, իհարկե, անհասկացող չեն ձևանում։
Չեն էլ թաքցնում, որ հանրաքվե կոչված «մեկ քայլանոց կոմբինացիային» նայում են բացառապես «քաղաքական» նպատակահարմարության տեսանկյունից` որպես չեղած «հեղափոխության» օրգանական շարունակություն. ընտրություն «հնի ու նորի», սևի և սպիտակի, չարի և բարու միջև։ Եվ լյումպենը` պողոսացված զանգվածը, առանց աչքը ճպելու կուլ են տալիս խայծը. «Նիկոլ Ամենափրկչի» հորինած ցինիկ սուտը (Սևակի խոսքերով ասած` սարքովի ճշմարտությունը) դեռևս պահանջարկ ունի գեբելսյան «թավշյա պրոպագանդայից» տուժածների շրջանում։
Բայց զավեշտական է, մի քիչ էլ` տխուր, երբ այդ լկտի սուտը տիրաժավորում են «մասնագետները»` իրավաբանական կրթություն ստացած քայլարածամերձները, որոնց մի մասը հակասահմանադրական հանրաքվեի հաջողելու դեպքում անկասկած իր պատվավոր տեղը կգրավի Նիկոլի սրտի «անկախ» Սահմանադրական դատարանում։ Թեկուզ այն պատճառով, որ իրեն հարգող որևէ իրավաբան, կայացած իրավագետ, սահմանադրագետ չի համաձայնի մաս կազմել ՍԴ ուզուրպացմանը` իշխանության յուրացման «օպերացիային», որի պատասխանատվությունը փորձում են դնել լյումպենի վտիտ ուսերին։
Մարդ ուղղակի ամոթից գետինն է մտնում, երբ իրենց իրավաբան հորջորջող հերթական քվազիիրավաբանը զարմացած դեմք է ընդունում ու կլորացնում աչքերը` լսելով Սահմանադրության դե յուրե և դե ֆակտո ուժը կորցրած անցումային դրույթը գլխիվայր շուռ տալու հարցը, այն էլ` առանց ՍԴ եզրակացության, հանրաքվեի դնելու հակասահմանադրականության մասին։ Ու, իրեն միամիտի տեղ դրած, հարց է տալիս. ախր ինչպե՞ս կարող է բոլոր ժամանակների «ամենաժողովրդավարական գործիքը»` հանրաքվեի միջոցով ժողովրդի կարծիքը հարցնելը, հակասահմանադրական լինել։
Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով նախատեսված կարգավորումները, «բնականաբար», եղած-չեղած`մի հաշիվ են։ Եթե չասենք` «նախկին կոռումպացված իշխանությունների» կողմից ներդրված դանդաղ գործողության ականներ են, որոնցից ինչքան շուտ ազատվենք, այնքա՛ն մեր օգուտն է։ Համ էլ` ասված է, չէ, ի՞նչ հեղափոխություն՝ առանց Սահմանադրության և օրենքների «հերը» հիմնավորապես անիծելու. եթե տառակերությամբ զբաղվեին` ընկնեին օրենքների, Սահմանադրության հետևից, դողային ամեն բութի, կետի և ստորակետի վրա, ոչ մի հեղափոխություն էլ չէր լինի։
Այսպես շարունակվելու դեպքում կարող են հանգիստ հրաժարվել նույն Սահմանադրությունից, իզուր տեղը օրենքներ չընդունել, ընդհանրապես, լուծարել խորհրդարանը և փոխարենը փողոցային «բանավեճի» մշակույթի զարգացման և իմպլեմենտացիայի ՍՊԸ ստեղծել։ Ինչո՞ւ բարդացնել սեփական կյանքը, եթե կարելի է դեսուդեն չընկնել`դիմել «ժողովրդին», այսինքն` լյումպենին, հարցը դնել հանրաքվեի, խփել այնքան, ինչքան պետք է (Մուկուչյանի «ջանը սաղ»), ու գեղական կարգով լուծել ցանկացած խնդիր։
Ընդհուպ`հանել մահապատժի կիրառման արգելքը, եթե ոչ բոլորի, ապա` առանձին վերցրած մեկ անձի և մեկ առանձին «գործի» մասով, Պողոսի «մենթալիտետից» տարբեր մենթալիտետ ունեցող «ոչ հպարտ» քաղաքացիներին զրկել ՀՀ քաղաքացիությունից կամ թեկուզ ձայնի իրավունքից, վտարել երկրից և այլն։ Ինչպես «Անասնաֆերմայում»։
Միայն չասեք` եվրոպական կառույցները կարող են «սխալ հասկանալ» Հայաստանի փաշիստական կառավարության «ինստիտուցիոնալ բարեփոխումները». եվրոպացիներն «ո՞ւմ շունն» են, որ Նիկոլի ասածին կամ ուզածին չէ՛ ասեն...
Անասնաֆերմայում` ինչպես անասնաֆերմայում

Լիլիթ Պողոսյան