Քաղաքական

09.03.2020 17:13


«Եթե այդ աղջիկը վարչապետի տված բուկլետը պատռեր 1-1.5 տարի առաջ, նրան հում-հում կուտեին մետրոյում». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

«Եթե այդ աղջիկը վարչապետի տված բուկլետը պատռեր 1-1.5 տարի առաջ, նրան հում-հում կուտեին մետրոյում». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Օրեր առաջ մետրոյում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հպարտ քաղաքացու անձնագիր»-բուկլետ տվեց մի աղջկա, նա այն պատռեց ու վերադարձրեց վարչապետին:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը պնդում է՝ «ինչ ցանել՝ այն էլ հնձում են»: Հիշեցնում է 2018-ի ապրիլի դեպքերը:

«Իրենք շատ են զարմանում, որ ատելության քարոզին կամ իրենց չափանիշերով՝ անդաստիարակությանը նույն ձևի պատասխան է լինում: Այսինքն՝ կարելի է դագաղներ տանել կենդանի մարդկանց տների առջև, կատաֆալկա կանգնեցնել տեսնելու համար՝ միջի մարդը մահացա՞ծ է, բայց բուկլետ պատռելն անդաստիարակություն ու եսիմ ի՞նչ է: «Մանթրաժ»-ից Փաշինյանն իրեն ավելի ճիշտ պահեց, քան իր կողմնակիցները: Ժամանակը կգա՝ իրենց տների առջև էլ դագաղներ կլինեն, վենոկներ էլ, եթե ատելության «ռուբիլնիկը» չանջատեն»,-ասաց Քոչարյանը:

Այս դեպքի տեսանյութը դիտելիս՝ մեդիափորձագետի ուշադրությունը գրավել է մեկ այլ փաստ.

«Եթե այդ աղջիկը պատռեր այդ բուկլետը 1-1.5 տարի առաջ, ապա մետրոյի ժողովուրդը հում-հում կուտեր այդ աղջկան, իսկ այս անգամ ոչ ոք չխառնվեց, նույնիսկ մի քանիսը ժպտացին: Մեկը չկար, որ այդ աղջկան տեղում նախատեր»:

Անդրադառնալով քարոզչության անցկացման ձևին՝ բուկլետներ բաժանելուն, Տիգրան Քոչարյանը հիշեցրեց կորոնավիրուսի և առհասարակ սուր շնչառական վարակների մասին:

«Կա կորոնավիրուս, և կա մարդ, ով փողոցներն ընկած՝ բուկլետներ է բաժանում: Պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանի կողքի մարդկանցից մեկը վարակված լինի, ինքը չէ, իրան չի կպնում, ամբողջ Երևանը պետք է փակենք, հայտարարենք կարանտին: Բուկլետը, որի վրա հետք է մնում, ձեռքից ձեռք է անցնում, տնից տուն է անցնում, ինչի՞ վրա են հույսները դրել: Այս քարոզարշավը վարակը տարածելու բուն է»,- եզրափակեց մեդիափորձագետը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը