Լրահոս

09.03.2020 17:05


Ռոբերտ Քոչարյանին ստացիոնար բուժում է նշանակվել․ վաղվա նիստը, մեծ հավանականությամբ, կհետաձգվի․ Հովհաննես Խուդոյան

Ռոբերտ Քոչարյանին ստացիոնար բուժում է  նշանակվել․ վաղվա նիստը, մեծ հավանականությամբ, կհետաձգվի․ Հովհաննես Խուդոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նշանակվել է ստացիոնար բուժում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Խուդոյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ բուժման մասին է խոսքը։ «Նա արդեն այստեղ է, մի քանի օր մնալու է, հստակ օր չեմ կարող ասել։ Վաղը մեկ նիստ ունենք, որը, մեծ հավանականությամբ, կհետաձգվի»։

Այս խորագրի վերջին նյութերը