Կարծիք

09.03.2020 19:39


Խոստումների իշխանությունը կհեռանա այն ժամանակ, երբ այդ խոստումներին հավատացողներ չլինեն

Խոստումների իշխանությունը կհեռանա այն ժամանակ, երբ այդ խոստումներին հավատացողներ չլինեն

2018-ից Փաշինյանը իր վարկանիշը բարձրացրեց և պահեց դատարկ խոստումների հաշվին: Երկու տարի անց նա անում է նույնը և փորձում խոստումների շտեմարանի ողջ գործիքակազմը օգտագործել և անում է դա անձամբ:

Լավ հասկանալով, որ իր թիմը ունակ չէ խոստումներ տալ, առավելևս մարդիկ էլ իր թիմին չեն հավատում, նա կրկին իջել է փողոց` մարդկանց խոստումներ տալու:

Անզեն աչքով էլ երևում է, որ էյֆորիկ վիճակ այլևս չկա, սկսվում է ապատիան և դեպրեսիան: Արդեն անցել է երկու տարի, մարդկանց խոստումներով սուտի տրյուկներով էլ չես կերակրի: Մարդիկ շոշափելի արդյունք են ուզում, ինչը ինչպես և կանխատեսում էինք, չկա և չի էլ լինելու:

Քանի դեռ միամիտ և խաբված մարդիկ կան, Նիկոլը իր հեքիաթները կշարունակի պատմել և շարունակել դատարկ, անբովանդակ իր գործունեությունը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը