Աշխարհում բազմաթիվ մասնագիտություններ, պաշտոններ և զբաղմունքներ կան: Նիկոլ Վովայի Փաշինյանն ընտրեց վարչապետի պաշտոնը, և կրակը գցեց թե' մեզ բոլորիս, թե' ինքն իրեն:
Տարիներ առաջ առիթ եմ ունեցել նրա ակցիաները լուսաբանելու, նրա հետ մի քանի բառ փոխանակելու, և միշտ ունեցել եմ ներքին համոզվածություն, որ անգամ իշխանափոխության հասնելուց հետո նա այնքան ռեալիստ կգտնվի, որ ղեկավար պաշտոն չի զբաղեցնի: Նրա մոտ լավ է ստացվում հռետորի դերը, նրա մոտ լավ է ստացվում թռուցիկ և ազդագրեր բաժանողի, ագիտատորի և պրոպագանդիստի դերը, բանաստեղծի և գրողի դերը «ասում եմ առանց հեգնանքի», բայց պետական աշխատանքը նրա համար չէ:
Կարծել եմ, թե ինքն այդքանը հասկանում է: Նաև կարծել եմ, թե նա համեստ ու առանց ամբիցիաների անձնավորություն է: Երբեք մտքովս չէր անցնի, որ վեր բարձրանալուց հետո երեխաների համար թանկարժեք ուտելիքներ կամ զրահապատ մեքենաներ կգնի:
Ես հիմա էլ հիշում եմ նրա աչքերը, երբ նրանից հարցազրույց էի վերցնում, այն ժամանակ դեռ պարզ ու ազնիվ աչքերը: Այդ երբ դարձան դրանք այդքան աֆերիստ` ես չհասկացա...
Գուցե շատ էմոցիոնալ ու սենտիմենտալ ստացվեց: Բայց ես սովոր եմ թղթին հանձնել այն, ինչ մտածում եմ` առանց այս ու այն կողմ ընկնելու: Ես հավատում եմ և ուզում եմ, որ մարդիկ քաղաքականությամբ զբաղվելով հանդերձ` մնան մաքուր ու արդար:
Նիկոլը փոխվեց բանտից դուրս գալուց հետո: Շատ ավելի դեպի վատը փոխվեց պատգամավոր դառնալուց հետո: Երբ նա ընդդիմադիր կրքոտ ելույթներ էր ունենում, ես արդեն նրան չէի հավատում:
Իսկ այսօր նա ինքն իրեն ուղղակի խայտառակում է և խաղում մեր երկրի ապագայի հետ` իրեն պահելով բարձրաստիճան խուլիգանի պես. «միայն դատարանների դռները փակելը ինչ ասես արժեր»:
Եվս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս Նիկոլին` հրաժարական տալ, զբաղվել լրագրողական աշխատանքով, ընտանիքով, վերադառնալ համեստ ապրելակերպի:
Նիկոլը փոխվեց բանտից դուրս գալուց հետո

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից