Լրահոս

09.03.2020 13:25


Երևանում բախվել են Nissan-ը, Mercedes-ը, Toyօta-ն, Honda-ն. կա 2 զոհ, 2 վիրավոր

Երևանում բախվել են Nissan-ը, Mercedes-ը, Toyօta-ն, Honda-ն. կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր` մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 10/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Հովհաննես Յաղմուրյանի վարած Nissan մակնիշի 77 XX 672 համարանիշի, 34-ամյա Սեդրակ Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 70 ՏF 707 համարանիշի, 25-ամյա Հայկ Կարապետյանի վարած Toyota մակնիշի 36 ԼC 838 համարանիշի և 33-ամյա Արսեն Սողոմոնյանի վարած Honda մակնիշի 07 TՏ 010 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սողոմոնյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանն ու մյուս ավտոմեքենաների վարորդներ Հ. Կարապետյանն ու Ա. Սաֆարյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Ժամը 01։45-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը