Լրահոս

09.03.2020 13:15


Լոռու մարզում ՈւԱԶ-ը մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել է անտառում. կա 2 զոհ, 2 վիրավոր

Լոռու մարզում ՈւԱԶ-ը մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել է անտառում. կա 2 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վասիլի Մամաջանյանն է, իսկ վիրավորներն են՝ Արամ Սահակյանը, ով՝ ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության նախկին սպա է, Արմեն Ղազարյանն ու Գալյա Ղազարյանը:

Իսկ ավտոմեքենան հաշվառված է Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի բնակիչ, 47-ամյա Արման Ղազարյանի անվամբ:

20:30. քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացավ Գալյա Ղազարյանը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը