Կարծիք

09.03.2020 12:44


Այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» զրպարտություն, ատելություն տարածող յութուբյան ալիքներն ու ֆեյքային «բանակներն» են

Այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» զրպարտություն, ատելություն տարածող յութուբյան ալիքներն ու ֆեյքային «բանակներն» են

«Այո»-ի շտաբի հարգելի՛ գործընկերներ,

ձեզ աջակցող ֆեյքային «բանակները», որոնք սոցցանցի մեկնաբանություններում նույն վորդինգով, նույն «բանալի բառերով» հարյուրավոր մեկնաբանություններ են գրում մեր դեմ, ԶՐՈ ազդեցություն են ունենում «Ոչ»-ականների վրա։

Գաղտնիք բացեմ. մեր թիմում անգամ հիպերակտիվ ֆեյքերի ցանկ ենք կազմում, որպեսզի պարգևատրելու առաջարկով ուղարկենք ձեզ։ Եթե որևէ հարցազրույցի կամ ելույթի մեկնաբանություններում այդպիսի հարձակումները մի փոքր ուշանում են, մեզ ինչ-որ տեղ նույնիսկ «անտեսված» ենք զգում։)))

Իսկ եթե լուրջ, ապա ամոթ է, որ երկու տարվա ընթացքում այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» զրպարտություն, ատելություն տարածող յութուբյան ալիքներն ու ֆեյքային «բանակներն» են, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս սոցցանցում՝ անիծելով ու հայհոյելով ընդդիմախոսներին։

Էսպես ո՞ւր եք հասնելու։

Հ.Գ. Ահա այս քոմենթներում 70% ֆեյքեր են, որ ինչ-որ մեկի գրած ցուցումով անջատած ուղեղով շարում են՝ «լավ ա անում» կամ «դու ով ես»:

https://m.facebook.com/story.php?story_fbid=3222983964386763&id=271803352838187

Այս խորագրի վերջին նյութերը