Կարծիք

09.03.2020 14:30


Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության. գործը կապված է ԱԺ-ում գույք կորելու հետ

Միհրան Հակոբյանը կանչվել է հարցաքննության. գործը կապված է ԱԺ-ում գույք կորելու հետ

Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում: Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության:

Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ: Ավելի ուշ կտեղեկացնեմ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ։

***

Ինչպես տեղեկացրել էի` այսօր հրավիրված էի Արաբկիրի քննաչական բաժին` քրեական գործով որպես վկա հարցաքննության: Պարզվեց` գործը կապված է Ազգային ժողովում գույք կորելու հետ, որն ինձ առնչվում է այնքանով, որքանով որ ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը չկա: Որոնողական աշխատանքների արդյունքում` որոշվել է, որ ես պետք է հարցաքննվեմ և պատասխանեմ հարցին` արդյոք տեղյա՞կ եմ, թե որտեղ է իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը:

Ուշագրավն այն է, որ ԱԺ-ում աշխատասենյակը հանձնել եմ 2018թ.-ի դեկտեմբերին` համապատասխան փաստաթղթերով: Այսինքն` ԱԺ աշխատակցի ներկայությամբ ակտ է կազմվել, որով ԱԺ շենքից դուրս են բերվել իմ անձնական իրերը: Եվ, քանի որ ԱԺ աշխատասենյակում բացի համակարգչից ամեն ինչն էր իմ անձնականը, ըստ էության, ակտը վերաբերվում է հենց համակարգչին: 2017թ.-ի մայիսին ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո մեկ ամիս անց ձեռք եմ բերել MacBook Air համակարգիչ (մինչև հիմա օգտագործում եմ), որովհետև ԱԺ-ն ինձ համակարգիչ կարողացավ տրամադրել միայն 2017-ի հոկտեմբեր ամսին: Խոսքը հենց կորած համակարգչի մասին է, որը, ի դեպ, ոչ միայն նոր չէր, այլև` դարն ապրած համակարգիչ էր, և ԱԺ-ում էր հայտնվել հնության պատճառով պետական մեկ այլ հաստատության հաշվեկշռից դուրս գրելու հետևանքով: Ժամանակներn էին այդպիսին. առաջնահերթությունը տրվում էր ընդդիմության աշխատասենյակների կահավորմանն ու համակարգիչներով ապահովելուն: Ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներին, որ 2017-ին պատգամավորներ էին դարձել, հարցրեք. իրենք պատգամավոր դառնալուց հետո աշխատասենյակներում պետական գույքի և համակարգչի խնդիր երբևէ ունեցե՞լ են, թե՞ ոչ:

Հիմա պարզվում է` ԱԺ միջանցքների տեսախցիկների նկարածը չի պահպանվել, և ԱԺ-ում չեն կարողանում գտնել համակարգիչը, որը աշխատասենյակի հետ միասին հանձնել եմ ԱԺ աշխատակազմին: Բնական հարց է չէ՞ առաջանում. ինչպե՞ս կարող էր 2019թ.-ի ընթացքում համակարգիչը` մոնիտորով ու քեյսով, ԱԺ շենքի տարածքից անէանալ, երբ շենքը ԱԱԾ կողմից հատուկ պահպանվող պետական օբյեկտ է, ԱԱԾ-ն էլ վարչապետին ենթական կառույց է: Ինչևէ, Արաբկիրի քննչական բաժնում այսօր հարց են տվել` համակարգիչը չկա, կարո՞ղ է տեղյակ լինեք` որտե՞ղ է այդ համակարգիչը: Պատասխանել եմ, որ համակարգիչը փաստաթղթավորված հանձնել եմ, իսկ հիմա պատկերացում չունեմ, թե որտեղ կարող է լինել այդ համակարգիչը:

Ուղղակի ցավալի է, որ պողոսների վարչապետը բան ու գործը թողած նման քրեական գործեր է հրահրում, քննիչներին նման կերպ ծանրաբեռնում ու անհարմար դրության մեջ դնում, ինձ էլ աշխատանքից կտրում ու ստիպում քննչականում նման անհեթեթ հարցերի պատասխանել: Միրզոյան Արարատի բառերով ասած` է՞ս չեք, արա...

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

89496237_10158132380898197_5576345006072922112_n

Այս խորագրի վերջին նյութերը