Անկապ քարոզարշավի արդյունքները. բուկլետներն աղբարկղում են (լուսանկար)
Հայաստանի իշխանությունները և կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել են "անկապ" քարոզարշավի ոճը, որի հետևանքներից են՝ բակլետի պատառոտելը, դրանք վերցնելուց հրաժարվելը... Վերը նշված այդ երկու օրինակները տեղի են ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի հետ... Ավելին, քարոզարշավի ժամանակ Լոռու մարզում մի կին վարչապետին գովերգելուց հետո խորհուրդ տվեց վերջինիս ցրել կառավարությունը...
Չզարմացա, երբ երեկ ականատես եղա, թե ինչպես "վարչապետական" ոճով Գյումրիում անցկացված քարոզարշավից հետո, երբ առանց մարդկանց կարծիքը հարցնելու նրանց ուղղակի պարտադրաբար տրվում էր "այո"-ի բուկլետները, դրանցից որոշ մասը հայտնվեց Վարդանանց հրապարակի աղբարկղներում...
Իսկ պատճառը շատ պարզ է. հենց իրենք՝ քարոզարշավ անողները, բացարձակ տեղյակ չեն, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը, այդ իսկ պատճառով էլ առանց որևէ բան խոսելու՝ հարցուպատասխանի ժպիտները դեմքերին, տալիս են այդ բուկլետները՝ մտածելով, որ հոգսաշատ գյումրեցին պետք է նստի ու կարդա դա... Այո՛, կարդացողներ հաստատ կլինիեն... Բայց ավելի լավ կլինի, որ "սահմանադրագետ" քարոզիչներն իրենք գոնե հպանցիկ բացատրեն մարդկանց հանրաքվեի և "այո" քվեարկելու անհրաժեշտությունը և նոր այդ բուկլետները բաժանեն...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից