Ներքին Չարբախում հողաշերտի փլվածքի հետևանքով 2 մարդ է մահացել (տեսանյութ)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 8-ին, ժամը 20:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի գերեզմանատան մոտակայքում 2 քաղաքացի արգելափակվել են 3-4 մ խորությամբ փորված փոսում՝ 1 մ հողաշերտի տակ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է,որ Ներքին Չարբախ 1-ին և 11-րդ փողոցների խաչմերուկում ջրագծի անցկացման համար փորված մոտ 4 մ խորությամբ փոսի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. Գարեգին Մ.-ն (ծնված 1968 թ.) և Գագիկ Ղ.-ն (ծնված 1982 թ.) հայտնվել են փոսում՝ մոտ 1 խմ հողաշերտի նստվածքի տակ:
Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել Գարեգին Մ.-ի և Գագիկ Ղ.-ի դիերը: Բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Փրկարարներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ: